Ճիշտ էներգետիկայով սենյակային ծաղիկներ

դրացենաՍենյակային ծաղիկներ: Ինչքա՜ն բերկրանք են պատճառում, երբ ծաղկում են ու փթթում, ու որքան ենք վշտանում, երբ հիվանդանում են, չորանում: Սենյակային ծաղիկներն ընտրում ենք սովորաբար առաջնորդվելով դրանց գեղեցիկ տեսքով: Ծաղիկները գեղագիտական բավականություն են պատճառում ու ոչ միայն:
Բույսերի համար շատ կարևոր է մարդու սերը: Դրանք երախտապարտ են նրան, ով սիրում ու հոգ է տանում իրենց մասին, դրա փոխարեն առողջություն են պարգևում, մաքրում էներգետիկան բացասական ազդեցությունից, երկարացնում կյանքն ու նույնիսկ իրենք են մեռնում` իրենց փոքրիկ հնարավորությունն ու ուժերը տալով մարդուն հիվանդությունից ազատելու համար: Ասում են` եթե սենյակում հանկարծ ծաղիկը հիվանդանում ու մահանում է, կնշանակի պետք է պատճառը փնտրել. կա՛մ տան անդամներից ինչ-որ մեկը հիվանդացել է ու հիվանդությունը դեռևս չի արտահայտվում, կա՛մ էլ տանը բացասական էներգետիկա կա, որն այդ տան բնակիչներին վնասում է:
Բույսերի աուրան բարդ է ու բազմաշերտ
Գիտենք արդյոք, թե որ ծաղիկները կարելի է , ասենք` պահել ննջարանում, և հակառակը, որ ծաղիկներն են հակացուցված ննջարանում և ընդհանրապես սենյակային պայմաններում պահելու իմաստով:
archive2.ankakh.com-ն իր էջերում պարբերաբար ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում բուսատեսակներ,այդ թվում և սենյակային, ու մանրամասն նկարագրում դրանց խնամքն ու բազմացումը:
Հիմա. ինչ գիտենք սենյակային ծաղիկների էներգետիկայի մասին: Գիտե՞նք, որ լավ տրամադրությունն ու ինքնազգացողությունը շատ բանով պայմանավորված է սենյակային բույսերի ազդեցությամբ, քանի որ դրանք բարելավում են տարածքի միկրոկլիման, նպաստում օդի զտմանը, փոշու նստեցմանը, բարձրացնում օդի խոնավության մակարդակը, նվազեցնում նրանում առկա ածխաթթու գազի պարունակությունը, «դուրս բերում» վտանգավոր խառնուրդները, նպաստում սթրեսից ազատվելուն: Ավելին, բույսերն իրենց էներգետիկան ունեն, դրական ու մաքրող: Կենսաֆիզիկոսները, կենսաբանները, նրանք, ովքեր բույսերի վրա փորձեր են կատարում, չեն դադարում զարմանալուց, թե որքան դրական ներուժ ունեն սենյակային ծաղիկները:
Ննջարան. հարկ չկա մանրամասն ու մեկ առ մեկ նշել ննջարանի դերը տանն ու մեր կյանքում: Մի խոսքով, կարևորագույն տարածք, որտեղ ամեն ինչը պետք է նպաստի հանգստին: Ննջարանի համար հաջող տարբերակ է համարվում բավականին խոշոր չափսերով մեկ կամ երկու տեսակի բույսի տեղադրումը: Խուսափեք ծաղկային կոմպոզիցիաներից:
Ննջասենյակի համար նախապատվությունը պետք է տալ ոչ քմահաճ բույսերին: Դրանք չպետք է լինեն պահանջկոտ, ասենք` խոնավության նկատմամբ:
Այդ առումով հարմար են ֆիկուսի տեսակները, ասենք` բենջամինը, կաուչուկատուն, քնարաձևը: Ֆիկուսների մեծ մասը պահանջկոտ չէ խնամքի առումով, հաջողությամբ չեզոքացնում է օդի վնասակար տարրերը, բացի այդ, ներդաշնակվում է բոլոր ոճերին: Բենջամին ֆիկուսը հիմա շատերն են նախընտրում, այն մեծ սաղարթով մանրատերև, շատ գեղեցիկ թուփ է դառնում: Ֆիկուսներն օժտված են հզոր, բայց և մեղմ էներգետիկայով, վերացնում են նյարդայնությունը, ստեղծում հարմարավետության ու ապահովության զգացում:
խորդենիԽորդենին պաշտպանում է չար աչքից, անեծքից ու դավերից: Կոտրում է նախանձի ու չարակամության էներգիան: Իսկ ննջարանում նաև պաշտպանում է մոծակներից ու վատ երազներից, տագնապից ու անհանգստությունից: Խոհանոցում այն էներգետիկ տարածքը մաքրում է բացասական մտքերից, բարելավում է այնտեղ պատրաստվող ուտելիքի որակը: Հյուրասենյակում ստեղծում է հարմարավետության ու տաք մթնոլորտի զգացում: Ասում են նաև, որ եթե ցականում եք` մարդիկ ձեր մասին հաճախակի լավ բան մտածեն, պետք է ծաղկամանը դնել լուսամուտագոգին:
ազալիաԱզալիան շատ օգտակար բույս է տանը: Այս բույսի էներգետիկան մարում է բամբասանքն ու մանրախնդրությունը, եսասիրությունը, ուժգնացնում է ստեղծագործական մղումը, օգնում հաջողության հասնելուն: Բարելավում է տեսողությունը: Դրա համար հարկավոր է օրական 10-15 րոպե կես մետր հեռավորությունից նայել ծաղկող ազալիային: Այն բարերար ազդեցություն է ունենում հյուրընկալ մարդկանց վրա, աշխուժություն ու առողջություն պարգևում: Հատուկ ազդեցություն է ունենում ամուսնական զույգի վրա, պահպանում է ընտանեկան անդորրը, խաղաղությունն ու սերը, իր վրա վերցնում բացասական էներգիան ու մեռնում է, եթե ուժերը չեն բավարարում դիմադրելուն: Ազալիայի մեծ ծաղկող թուփը խոսում է ընտանեկան բարեկեցության մասին: Տանել չի կարողանում ծխախոտի ծուխը. դրանից ծաղիկն իսկույն թոշնում է: Գուցե տարօրինակ թվա, բայց ազալիան սիրում է, երբ իր հետ խոսում են:
ցիկլամենՑիկլամենը զով սենյակի բույս է: «Քաշում է» բացասական էներգետիկան, մշակում ու վերածում դրականի, շատ օգտակար է շաքարախտով ու հայմորիտով հիվանդների համար: Ցիկլամենը նպաստում է իմունիտետի բարելավմանը: Օգնում է մեղմելու երեխաների քմահաճույքները, նրանց ճակատագրի վրա բարերար ազդեցություն է ունենում:
Արմավենիներ. եթե հնարավորություն ունեք դրանք լուսամուտի մոտ տեղադրելու, ուրեմն գերազանց է: Դրանք ևս հարմար են ննջարանի համար, մաքրում են օդն ու էներգետիկ սնուցում ապահովում (հովեյա ֆորսթերա, կանարական փյունիկ, լեռնային արմավ):
Դրացենա. կլանում է վնասակար խառնուրդները, իսկ որ ամենակարևորն է, «իր վրա է վերցնում» մեր տկարությունները, գլխացավը: Դրացենան ասես տնային կենդանու պես սովորում է մարդուն ու ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ է նրա հետ էներգակոնտակտի մեջ մտնում` ուժգնացնելով բուժիչ հատկությունը:
Վատ էներգետիկան ու հիվանդությունները «քաշելու» իմաստով չեմպիոն է մոնստերան: Այս բույսի մասին նույնիսկ ասում են, որ «էներգետիկ վամպիր» է, դա այդպես է, քանի որ այս բույսը պարզապես ունակ չէ լավ էներգիա վերցնելու, նա սնվում է միայն «բացասականով»: Հենց այդ հատկության շնորհիվ է, որ մոնստերան նպաստում է լիարժեք հանգստին ու խորը քնին: Սրա նման, սակայն փոքր ինչ ավելի թույլ հատկությամբ են օժտված սինդապսուսը, պասիֆլորան, ֆիլոդենդրոնը, ցիսսուսը: Ճապոնական ֆաթսիան խոնավացնում է օդը ու նույնպես նպաստում լավ քնին, առողջացնում է սիրտն ու թոքերը: Այս բույսն «էներգետիկ դոնոր» է համարվում:
Սենյակային ցիտրուսները հաճելիորեն հանգստացնում են` արոմաթերապիայի ու բուժական պրոցեդուրայի հետ, իջեցնում են ճնշումն ու ախտահանում օդը:
Աշխատասենյակի ձևավորման համար բույսերի կիրառումն անմիջական ազդեցություն է ունենում աշխատանքի որակի վրա: Ցանկալի է, որ աշխատասենյակում ծաղիկները շատ լինեն. այսօր գրեթե բոոր աշխատասենյակներում տեխնիկայի բազմազանություն կա, գրքեր, թղթեր, պահարաններ, հետևաբար և մագնիսական դաշտ, փոշի, ճառագայթում, տարբեր քիմիական նյութերի գոլորշիացում: Սա անխուսափելի է:
Սակայն էլեկտրամագնիսական դաշտի առկայությունը միայն աշխատող տեխնիկայով չի պայմանավորված, այլև սենյակում առկա վարդակներով: Ուստի բույսերը նաև այդ խնդիրը պետք է լուծեն ու աճեն այդ պայմաններում :
03072011115.jpgԱշխատասենյակների համար բոլոր բույսերն էլ կարծես հարմար են, հատկապես մեծ, հաստ, կլոր ու ձվաձև տերևներով, ինչպիսին, ասենք, փողածառն է և ընդհանրապես բոլոր սուկուլենտ (խոնավություն կուտակող) բույսերը: Կատարավոր քլորոֆիտումը, որն առանձնակի խնամք չի պահանջում, բնակարանի, տարածքի օդը մաքրում է թե՛ գիշերը և թե՛ ցերեկը, ազատում էլեկտրամագնիսական ճառագայթներից ու վտանգավոր խառնուրդներից: Լիմոնի ծառը 70%-ով նվազեցնում է օդում եղած մանրէներն ու վարակը: Այն հատկապես հարմար է սրտային խնդիրներ ունեցողներին, ասթմայով հիվանդներին, նվազեցնում է զարկերակային ճնշումը: Կիտրոնի բույրը նվազեցնում է սթրեսը, բարձրացնում աշխատունակությունը:
Սանսևերիան կամ ինչպես սիրում ենք անվանել` «զոքանչի լեզուն», չեմպիոն է համարվում օդը մաքրելու որակով, ու չեզոքացնում է համակարգչի ճառագայթումը: Ընդ որում, ոչ մի դժվարություն չի ներկայացնում խնամքի առումով:
Հյուրասենյակում աշխույժ, սթափ ու դրական մթնոլորտ ստեղծելուն կօգնեն վառ գույներով, հատկապես դեղին կամ վարդագույն երանգներով ծաղկող բույսերը, ինչպիսիք են սենյակային վարդերը. բալզամինը, ասպարագուսը, ցիկլամենը:
Խոհանոցը նույնպես կարելի է բնակեցնել բույսերով, սակայն հենց խոհանոցին «սազական» բույսերն են հարմար այդ նպատակին, ասենք` սոխը, փոքրիկ տաքդեղը:
Իսկ եթե մտադիր եք մանկասենյակը նույնպես զարդարել տնաբույս ծաղիկներով, ուրեմն մի քանի հանգամանքի պետք է ուշադրություն դարձնեք: Նախ` երեխայի սենյակում պետք է այն ծաղիկները լինեն, որոնք անվտանգ են:
Ոչ մի դեպքում չի կարելի երեխաների սենյակում ալոկազիա տեղադրել, որի հյութը թունավոր է, դիֆենբախիա, որն այրող հյութ ունի, պելարգոնիա` ալերգածին է, օլեանդր ու սինադենիում` թունավոր են: Պետք է խուսափել նաև կակտուսներից. երեխան պատահական կարող է վնասվել սուր փշերից:
Օդը մաքրելու նպատակով երեխաների սենյակում կարելի փյունիկյան արմավենի տեղադրել, թզենի, բեգոնիա, սենպոլիա (մանուշակ), տրադեսկանցիա, կալանխոե, դափնի, ցիտրուսային բույսեր, չինական գիբիսկուս: Մի բան էլ է հարկավոր է հիշել. երեխաների սենյակում բույսերի քանակը չպիտի 3-4-ից ավելի լինի:
Մի խոսքով, գերազանց է, երբ շրջապատված ենք գեղեցիկ սենյակային բույսերով ու էլ ավելի լավ է, որ դրանք իրենց նշանակությամբ ու ճիշտ ընտրված լինեն:

Tags: ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

CAPTCHA
Reload the CAPTCHA codeSpeak the CAPTCHA code
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>