Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը տպավորված է Տաթևով

11961921_h25640638Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի առօրյան Հայաստանում հագեցած է ընթանում:

Նա համաժամանակյա խաղաշար անցկացրեց մեր երկրի պատանի խաղացողների, պատգամավորների հետ, Լևոն Արոնյանի ընկերակցությամբ այցելեց Տաթևի վանք, Երևանի Գաֆեսճյան կենտրոնի Խանջյան սրահում հանդիպեց լրագրողներին:

Չեմպիոնը նշեց, որ Տաթևն իրեն շատ է դուր եկել և հիշեցրել է իր հայրենիքը: Նշվեց նաև, որ տպավորված է, թե ինչպիսի ջերմ վերաբերմունք կա շախմատի հանդեպ, և այն լավ օրինակ է ամբողջ աշխարհի համար:

«Առաջին անգամ Լևոն Արոնյանի հետ շախմատի խաղատախտակի առջև հանդիպել եմ 2004-ի մրցաշարում: Նա այն ժամանակ այդքան լավ չէր խաղում, որքան հիմա, բայց ես 13 տարեկան էի: Առաջին խաղում նա ինձ հաղթեց: Դրանից հետո իմ սիրտը կոտրվեց: Այնուհետև էլ`2007-ի մրցաշարում նա ինձ դուրս թողեց պայքարից: Ապա շատ հետաքրքիր մրցամարտեր ենք անցկացրել»,- հայտնեց  Կառլսենը:

 

Tags: ,