Մոսկվայում մահմեդականների համար «Ռամադանի վրան» է բացվել

Ռամադանի վրանՄայիսի 28-ին իսլամական աշխարհում մեկնարկեց մեծ պահքը` Ռամադանը: Մուսուլմանական մի շարք երկրներում ավանդույթ է դարձել պահքի շրջանում բարեգործական ճաշարանների` «Ռամադանի վրանների» բացումը, որը հնարավորությունն է տալիս հավատացյալներին հավաքվել իֆթարի` ընթրիքի ժամին և միասին ընթրել: Ահա նման վրան բացվել է նաև Մոսկվայում` ռուսաստանցի մահմեդականների համար: Վրանի բացման արարողությանը ներկա է եղել Ռուսաստանի մուֆթիների խորհրդի ներկայացուցիչները, մի քանի երկրների դեսպաններ, Թաթարստանի մուֆթի Քեմալ Սամիգուլինը, ինչպես նաև քրիստոնեական և հրեական համայնքների ներկայացուցիչներ: Ողջույնի ելույթներից հետո մահմեդականները միասին աղոթել են, այնուհետև ճաշակել իրենց առաջին իֆթարը: Բարձրաստիճան հյուրերը շնորհավորել են մահմեդական աշխարհին Ռամադան ամսվա առիթով:

 Անկախ

Tags: , ,