iPhone-ն ու Samsung Galaxy-ն «Ալ Քաիդայի» ձեռքում վերածվում են ռումբի

Եվրոպայի, Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի օդանավակայանների անվտանգության ծառայությունները խստացրել են անվտանգության միջոցառումները` «Ալ Քաիդայի» նոր ռումբերի մասին տեղեկության կապակցությամբ:

iphoneԱմերիկյան հատուկ ծառայության տվյաներով, «Ալ-Քաիդայի» ահաբեկիչները մշակել են փոքրաչափ ռումբեր, որոնք քողարկված են iPhone և Samsung Galaxy սմարթֆոնների տակ:

Հիմա ԱՄՆ ուղևորվողները, ովքեր այդ գաջեթներից ունեն, ստիպված լրացուցիչ ստուգում են անցնելու: Մանավորապես,նրանց խնդրվում է միացնել այդ սարքավորումներն ու ցուցադրել դրանք հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տեղեկություն կա, որ «Ալ-Քաիդայի» սիրիական մասնաճյուղը` «Ջեբհաթ ան-Նուսրան» ու «Արաբական թերակղզու Ալ-Քաիդան» միավորել են ուժերը` օդում ահաբեկչություն կազմակերպելու նպատակով:

Բրիտանական հատուկ ծառայությունների տվյալներով, նոր ռումբերը մշակել է «Արաբական թերակղզու Ալ-Քաիդա» խմբավորման  պայթուցիչների գլխավոր մասնագետ Իբրահիմ Հասան ալ-Ասիրին: Ավելի վաղ նա ստեղծել է մի ռումբ, որը կարելի է տեղավորել մարդու մարմնի մեջ, ինչն ահաբեկիչներին թույլ է տալիս սովորական ստուգման պրոցեդուրաներն անցնել առանց կասկած հարուցելու:

Անկախ

Tags: , , ,