Կոնչիտա Վուրսթը մասնակցել է Ժան-Փոլ Գոթյեի ցուցադրությանը

o_980109Վերջին Եվրատեսիլի հաղթող ավստրիացի Թոմաս Նոյվիրտը, որը հայտնի է որպես Կոնչիտա Վուրսթ, մասնակցել է Փարիզում կայացած նորաձևության շաբաթին, ու, քայլահարթակ է դուրս եկել սև հարսանեկան զգեստով: Նրան ցուցադրության մասնակցության է հրավիրել Ժան-Փոլ Գոյեն, հաղորդում է Independent-ը:

Կադրերում երևում է, որ Կոնչիտա Վուրսթը քայլահարթակ է դուրս գալիս ցուցադրության վերջում: Ինքը` մոդելավորողը սկանդալային մորուսավոր  Կոնչիտային թևանցուկ է արել ու քնքշորեն համբուրում է  նրա այտը: Իսկ հիացած դահլիճը պայթում է ծափահարություններից:

Հայտնի մոդելավորողի խսքով, ինքը ցուցադրության ավարտը վստահել է Կոնչիտային, քանի որ արդեն վաղուց նրա երկրպագուն է: Գոթյեն պատմել է, որ ավստրիացու հետ ծանոթացել է վաղուց, մինչև “Եվրատեսիլը”:

Գոթյեի յուրաքանչյուր ցուցադրություն ավանդաբար ավարտվում է հարսանեկան  հագուստով մոդելի բեմելով:

Կոնչիտան առաջին էքստրավագանտ ճանաչված անձը չէ, որը մասնակցություն է ունեցել Գոթյեի ցուցադրությանը: Ավելի վաղ Գոթյեի դեֆիլեին մասնակցել է  բուրլեսկի աստղ Դիտա ֆոն Տիզն ու անդրոգեն Անդրեյ Պեժիչը:

Անկախ

Tags: , ,