Գերմանական ընկերությունները պատրաստ են մուտք գործել իրանական շուկա

iran germanyԳերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Ֆոլքեր Թրահերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ գերմանական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել կրկին վերդառնալ իրանական շուկա:
«Ելնելով այն հանգամաքից, որ Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունները չորս ամսով երկարաձգվել են, գերմանական ընկերություններ նպատակադրվել են կրկին ներկայություն ունենալ իրանական եկամտաբեր շուկայում»,- նշել է Ֆոլքեր Թրահերը:
Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահը հայտնել է, որ գերմանական ընկերությունները հույս ունեն, որ ի վերջո  Իրանի տնտեսական շրջափակումները կվերացվեն, և գերմանական ընկերությունները կկարողանան ազատորեն առևտուր կատարել իրանական կողմի հետ:
«Ներկայումս հատկապես քիմիական, էլեկտրատեխնիկական արտադրանքների, ինչպես նաև մեքենաշինության ոլոտներում, գոյություն ունեցող շրջափակումների պատճառով, Իրանում որևէ առևտուր չենք կատարում»,- ասել է Ֆոլքեր Թրահերը:

Անկախ

Tags: ,