Նետաձգության Եվրոպայի առաջնությունում` տանտերերը` Հայաստանի ներկայացուցիչները ոչնչով չեն ուրախացնում

13364 նետաձգությունԱրմավիրի մարզի Արշալույս գյուղի «Արա եւ Այծեմնիկ» մարզական ակումբի մարզաբազայում անցկացվում է նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնությունը: Հայաստանի կառավարությունը մեծ փողեր է տրամադրել այս ստուգատեսը կազմակերպելու համար, սակայն պարզվում է, որ այդ ամենն անիմաստ է, քանի որ մեր երկրի ներկայցուցիչները ոչնչով ուրախացնել չեն կարող:

Տղամարդկանց մրցաշարում Վասիլ Շահնազարյանը,  զիջելով Բելառուսի պատվիրակ Պավել Դալիդովիչին, դուրս մնաց պայքարից: Գևորգ Հազարումյանը պարտվեց իտալացի Միչել Ֆրանգիլիին, Դավիթ Խաչատրյանը` ֆրանսիացի Թոմաս Կոենին:

Նունե Վասիլյանին և Հայկուհի Մարգարյանին նույնպես հաջողությունն ուղեկից չէր և նրանք էլ, պարտվելով նախնական փուլում, դադարեցրին մրցելույթները:

Մերոնցից միայն Գոհար Շահնազարյանին հաջողվեց հաղթահարել առաջին արգելքը: Նա առավելության հասավ իռլանդուհի Սինիդ Կուբերտի նկատմամբ և 1/24 եզրափակիչում կմրցի իսպանուհի Ալիսիա Մարինի հետ:

Այսօր կանցկացվեն թիմային մրցումներ, իսկ հուլիսի 24-ին պայքարը կվերսկսեն անհատական մրցումների մասնակիցները:

Tags: ,