Ադրբեջանցի գործարարի դին հայտնաբերել են Վոլգա գետի հատակին

3 (1)Ռուսաստանի Սարատովի մարզի Վոլսկ քաղաքում՝ Վոլգա գետի հատակին, հուլիսի 18-ի երեկոյան հայտնաբերվել է ավտոմեքենա, որտեղ գտնվել է ադրբեջանցի 55-ամյա գործարար Ադիլխան Սարդարովի դին, որն անհետ կորել էր գրեթե երեք ամիս առաջ, տեղեկացնում է “Հագին” կայքը:

Գործարարի դին հայտնաբերել է սիրողական ջրասուզորդը: Դիմակով սուզվելիս տեղի բնակիչը գետի հատակին մեքենա է տեսել: Նա հիշել է, որ համացանցում գրել էին Սարդարովի առեղծվածային անհետացման մասին, ով ապրիլ ամսին իր “վեցով” կորել էր, երբ դուրս էր եկել ավտոմասերի իր խանութից: Ստորջրյա լողի սիրահարը մտածել է, որ դա կարող է կորած ադրբեջանցու “Ժիգուլին” լինել ու այդ մասին հայտնել է ոստիկանության աշխատակիցներին:

Դատաբժշկական փարձաքննությունը ցույց է տվել, որ Սարդարովին սպանել են գլխին արձակված կրակոցով, իսկ այնուհետև մեքենան նրա դիակի հետ միասին հրել  գցել են գետը:

Անկախ

Tags: , ,