Միջազգային վարպետ Սամուել Սևյանի առաջին պարտությունը

սսimagesԿանադայի Քվեբեկ քաղաքումանցկացվող շախմատի այդ երկրի բաց առաջնությունում 13-ամյա միջազգային վարպետ Սամուել Սևյանը (ԱՄՆ) 6-րդ տուրում, հանդես գալով սև խաղաքարերով, պարտվեց Կանադան ներկայացնող 55-ամյա  գրոսմայստեր Պետեր-Ջոն Ֆյոդորովիչին: Սա հայ շախմատիստի առաջին անհաջողությունն է այս ստուգատեսում:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է 4,5-ական միավոր վաստակած 6 շախմատիստ: Սևյանը 3,5 միավորով 12-15-րդ տեղերը բաժանողների խմբում է:

7-րդ տուրում Սևյանը կխաղա Կանադան ներկայացնող հնդիկ միջազգային վարպետ Ռաջա Փանջվանի հետ:

Կանադայի չեմպիոնը հայտնի կդառնա հուլիսի 26-ին:

Tags: ,