«Ռամասուն» թայֆունից Չինաստանում 62 մարդ է զոհվել

թայֆունՉինաստանում «Ռամասուն» թայֆունը 62 մարդու կյանք է խլել, 21 մարդ էլ անհետ կորել է, հաղորդում է  РБК

ՉԺՀ-ի քաղաքացիական ադմինիստրացիայի նախարարության տվյալներով, վերջին  40 տարվա ամենահզոր թայֆունից  Գուանդուն, Հայնան, Յունան և Գունսի-Չժուանյան նահանգներում տուժել է 11 մլն բնակիչ:

Թայֆունի պատճառով տարհանվել է 860 հազար մարդ, 261 հազարն էլ առաջին անհրաժեշտության պարագաների կարիք ունի: Ընդհանուր առմամբ տարերային աղետը 6,25 մլրդ դոլարի վնաս է պատճառել: Բացի այդ, խիստ վնասվել  է ջրամատակարարումն ու էլեկտրահաղորդալարերը:

Tags: ,