Որ նորից բարձրաձայն խոսեն ջրացատկի հայկական դպրոցի մասին

լև1505199dab472a1eb60698c377ab71bfՍարգսյանները բնիկ լոռեցիներ են: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վանաձորցի Հրաչյան ամուսնացավ գեղեցկատես Կարինեի հետ ու մեկնեց Ստավրոպոլ: Երկրորդ զավակին   կնքեցին Լևոն  անունով: Որպեսզի որդին օտար հողում չխեղճանար, նրան անվանեցին Լև , որ առյուծասիրտ տղա դառնար: Այդպես էլ եղավ :

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում  հաճելի զրույց տեղի ունեցավ տիկին Կարինեի և  որդու  հետ : Համադասարանցի  ռուս տղաների հետ  է  հայորդին   ոտք    դրել լողավազան : Մարզիչն առաջինն է 12 տարին բոլորած  հայ  ջրացատկորդին   ասել , որ եթե նա Ռուսաստանի հավաքականում տեղ չունենա , ապա կարող է համալրել հենց Հայաստանի թիմը : Այս մասին երախտագիտությամբ է հիշում Լևը : Բայց նա ներքին  , ինչպես նաև արտագնա մրցաշարերում մշտապես տեղ էր  ունենում  մրցանակակիրների շարքում ու  ամրապնդվում ,  հաստատվում էր Ռուսաստանի  ջրացատկի  պատանեկան  թիմում : Այս մասին իմանալով ,   ծնողները որդուն անմիջապես բերեցին Հայաստան և նախնական պայմանավորվածության համաձայն հանձնեցին շնորհալի մարզիչ Հրաչյա Չանդիրյանին : Այս պարագայում հայրենիքում հաստատվելու համար օգնության ձեռք մեկնեցին    Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մարզաձևի հանրապետական ֆեդերացիան :

Լևը խոսում է մայրենի լեզվով : Ասաց ,  որ հայկական ջրացատկի մասին առաջին անգամ լսել է ռուս մարզչից , ով հայ պատանուն պատմել է անզուգական Դավիթ Համբարձումյանի մասին : Նույն  օրը  տղան համացանցում  կլանված կարդացել , ուսումնասիրել է  նաև Սիրվարդ Էմիրզյանի  մարզական կյանքը : Իսկ հայկական ջրացատկի  ,, առաջին ծիծեռնակ .,, ,    ԽՍՀՄ բազմակի չեմպիոն , Լեհաստանի հավաքականի մարզիչ  Սերժ Քոչարյանի հետ  Հրաչյա Չանդիրյանն  է  ծանոթացրել    2013 թ. Բարսելոնում  տեղի ունեցած աշխարհի առաջնության օրերին :

18-ամյա Լևոնը   ջերմությամբ է խոսում իր երևանցի մարզչի  մասին :  Հենց նա   է մանրակրկիտ ուսումնասիրել , բացահայտել սանի ուժեղ և թույլ կողմերը , գնահատել նրա ունակությունները ,  ակնարկել  10 մ .  աշտարակի վրայից ,  հետկանգ դիրքից  ,   4 , 5  պտույտով ջրամուտ կատարելու մասին : Եվ համարձակ սանը ,  Եվրոպայում / գուցե նաև աշխարհում /  երկրորդ աշտարակացատկորդը դարձավ , որ  խիզախեց կատարել  գերբարդագույն այդ ցատկը : Բայց ջրամուտը  դեռևս  հստակ  չէ  :   Ճողփյունով   ,   բարձր   ու  ցայտուն  ջրաշիթերի պատճառով փորձնական  ցատկը կարելի է գնահատել ընդամենը

4,5- 5  միավոր :

Լևը չմոռացավ ասել , որ Հայաստանի համար նանջինգյան ուղեգիրն  ինքը չի նվաճել : Այդ պատիվը Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում ,  փետրվարին տեղի ունեցած վարկանիշային միջազգային մրցաշարում , ձեռք է բերել 16 –ամյա շնորհաշատ Վլադիմիր Հարությունյանը : Այնուհետև նա վնասվածք ստացավ և խաղեր մեկնելու համար վճռորոշը 2014 –ի  հուլիսին Իտալիայում տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությունն էր : Վլադիմիրը գրավեց 11 –րդ , Լևը ` 7 –րդ տեղը : Նշենք  , որ մինչև վերջին ` 9 –րդ ցատկը նա  ընթանում էր երրորդ տեղում և համարվում էր առնվազն բրոնզե մեդալի իրական հավակնորդը :

Ավելորդ չենք համարում հիշել Լևի հիացական կարծիքը  իր  մարզչի և  նշած թիմակցի   մասին : Բանն այն է , որ Չանդիրյանի մասնագիտական  նուրբ  հոտառության շնորհիվ , դեռևս պատանեկությունը չհաղթահարած Վլադիմիրը  առաջկանգ դիրքից կատարում է կրկին 4 , 5 պտույտով  աշտարակացատկ : Վլադիմիրի  բարդագույն ցատկը  կարելի է գնահատել առնվազն հինգ միավոր :

Պատանի օլիմպիականը չափազանց ոգևորված է երևանայան մարզումներով , լեգենդար Դավիթ Համբարձումյանի անվան  ջրացատկի մարզադպրոցի   ,, փափուկ ,, ջրով , իր  հանդեպ ծնողական վերաբերմունք դրսևորող Հրաչյա Չանդիրյանով :

Ընթացիկ մրցաշրջանում  Լևն  արդեն  ուրախացել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ  ընդունվելու կապակցությամբ : Նա  շատ է

ուզում , որ Նանջինգում արդարացնի հույսերը ,  բարձրացնի   թիմակցի շնորհիվ ստացած ուղեգրի արժեքը  ,որ աշխարհում նորից բարձրաձայն խոսվի հայկական ջրացատկի  դպրոցի մասին  :

Եվ  նա  իրենը կանի : Գիտե  , որ  իր   համար այս մրցաշրջանը կավարտվի սեպտեմբերին  ու դրանից հետո ընկեր Հրաչը  քրտնաթոր մարզումներում  կսկսի  հղկել  սաների  բարդագույն ցատկերը  և մանավանդ դրանց ավարտը `   նուրբ,  դասական ջրամուտը :

ՀԱՕԿ –ի  լրատվության բաժին

 

Tags: ,