Երթը մեկնարկեց Ազգային ժողովի մոտից և շարունակվեց դեպի Հանրապետական խմբակցության գրասենյակ: Երթի մասնակիցները ”Մի դրդեք հարկատուներին արտագաղթի”, “STOP կուտակային կենսաթոշակին”, “Չպետք է նվազի աշխատավարձը” և այլ կարգախոսերով պաստառներով պահանջելու են ՀՀԿ-ին չբոյկոտել խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից նախաձեռնած արտահերթ նիստը, որի օրակարգում կենսաթոշակային պարտադիր վճարումների օրենքը գոնե մեկ տարով հետաձգելու հարցն է:
4 Photos