f

Անկախ

Ինչպես են կին առաջնորդ ունեցող երկրները պայքարում համաճարակի դեմ և հաղթում


Ֆինլանդիա, Գերմանիա, Դանիա, Նոր Զելանդիա, Բելգիա, Նորվեգիա, Իսլանդիա, Թայվան․ հարց  է առաջանում, թե ի՞նչն է միավորում այս բոլոր երկրներին: Առաջին հերթին այս  երկրները   չափազանց հաջող են  հաղթահարում  համաճարակը: Երկրորդ՝ այս բոլոր երկրները կին առաջնորդներ ունեն։  Ինչպե՞ս  այս պետությունների ղեկավարներին  հաջողվեց  ընդդիմանալ  կորոնավիրուսին: Գրում է Forbes.ru-ն։

Օրեր առաջ  սոցիալական ցանցերում  մի լուսանկար  տարածվեց, որում   նշված էր  այն  երկրների ցուցակը, որոնք առավել հաջողությամբ են դիմագրավում նոր կորոնավիրուսի համաճարակին:  Լուսանկարի  հեղինակը  նաև  այդ  պետությունների՝ Ֆինլանդիայի, Գերմանիայի, Դանիայի, Նոր Զելանդիայի, Բելգիայի և Իսլանդիայի  ղեկավարների   լուսանկարների կոլաժն էր  պատրաստել, և պարզվում է, որ նրանք  բոլորն էլ,  ինչ-որ  զուգադիպությամբ, կանայք են:  Լուսանկարը  հայտնվել է համաշխարհային  լրատվամիջոցների  ուշադրության կենտրոնում, որոնց թվում նաև  ամերիկյան  Forbes  հրատարակության: Նրանք ցուցակին ավելացրել էին  նաև  Նորվեգիան և Թայվանը։ 

 Հեղինակները  մտածում են, թե ինչն է  միավորում  այս բոլոր պետությունների ղեկավարներին:  Քանի որ վերը նշված  երկրները  բավական  տարբերվում են միմյանցից։ Իսկ դա նշանակում է, որ  կարևորը  հենց  առաջնորդի անձն է։  

Ահա մի քանի գաղափար, թե ինչը  կարող է  միավորել նրանց

Որոշումներ կայացնելու  արագությունը

 Թայվանի առաջնորդ Ցայ  Ինվենը կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված միջոցներ ձեռնարկեց  դեռևս հունվարին, երբ Ուհանում  վարակվածների  թիվը չէր գերազանցում  50-ը, իսկ աշխարհի մեծ մասում իրավիճակը լրջորեն չէին  ընդունում:  Ընդ որում՝ Թայվանը  չընտրեց քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելու  ուղին, որին  նախապատվություն  տվեցին  պետությունների  մեծ մասը, այլ   կենտրոնացավ  բնակչության պաշտպանության կազմակերպման վրա: Դպրոցները ժամանակավորապես փակվեցին, կրճատվեց զբոսաշրջիկների հոսքը,   պարտադրվեց դիմակների կրումը, որոնք կարելի էր գնել սահմանափակ քանակով  և որոշակի ժամանակացույցով, ինչպես նաև  կարգավորվեց  ալկոհոլի  բարձր պարունակությամբ սանիտայզերների  արտադրությունը: Արդյունքում, երկրում հայտնի է կորոնավիրուսով հիվանդների մահվան միայն վեց դեպք,  իսկ  վարակվածների  ընդհանուր  թիվը  393  է  կազմում: Եվ դա, այն դեպքում, որ  Թայվանը  դուրս  է մղվել  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից և չի վայելում  կազմակերպության  աջակցությունը:

Նոր Զելանդիայում, որը  ղեկավարում են  գեներալ նահանգապետ Փեթսի Ռեդին  և վարչապետ  Ջասինդա Արդերնը, ընտրեցին մեկուսացման ճանապարհը և  դեռևս  փետրվար ամսվա  սկզբին   փակեցին օտարերկրացիների  և ոչ ռեզիդենտների մուտքը  դեպի երկիր: Արտերկրից երկիր վերադարձող բոլոր բնակիչները 14 օրով  կարանտինացվում են հատուկ նշանակված վայրերում:  Այդ ժամանակը տանն անցկացնել չի թույլատրվում։  Մինչ օրս Նոր Զելանդիայում կա COVID-19 վարակի  1,072 հաստատված դեպք, որից ինը մահացու ելքով: Համեմատության համար նշենք, որ հարևան Ավստրալիայում այդ թվերը համապատասխանաբար 6398 և 61  են կազմում (սակայն այս դեպքում, իհարկե, անհրաժեշտ է հաշվի առնել  նաև  բնակչության թվաքանակի էական տարբերությունը):

Ազնվություն

Հենց հայտնի դարձավ, որ վիրուսը դուրս է եկել Չինաստանի սահմաններից  և  բավական  ակտիվորեն տարածվում է, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  ուղերձով դիմեց  ժողովրդին և հանգիստ  հայտնեց, որ  հավանականությունը  մեծ է, որ համաճարակը ազդի երկրի բնակչության մինչև 70% -ի վրա: Նա Գերմանիայի ժողովրդին հորդորեց շատ լրջորեն վերաբերվել իրավիճակին և կարգապահություն օրինակ ցուցաբերեց ՝ անմիջապես մեկուսանալով,  երբ  հայտնի   դարձավ, որ իրեն թոքաբորբի դեմ պատվաստած  բժիշկը  կորոնավիրուսով է  վարակված։  

Իսկ գերմանացիները լսեցին  Մերկելին։ Գերմանիայում  կարանտինի և սոցիալական հեռավորության կանոնների խախտման զանգվածային դեպքեր չեն գրանցվում, ինչպես  հարևան եվրոպական որոշ երկրներում: Այս փաստը  և դրա հետ մեկտեղ  կորոնավիրուսի վաղ հայտնաբերման  նպատակով  թեսթավորման  ակտիվորեն և արագորեն  մեկնարկած  ծրագրերը  հանգեցրել  են  մահացության շատ ավելի ցածր ցուցանիշների, քան հարևան  երկրներում: Այսպես օրինակ, Ֆրանսիայում  վարակվածների  ընդհանուր թիվը  136779  է կազմում, իսկ  մահացածներին՝  14767,  մինչդեռ Գերմանիայում 130072  վարակվածներից  3194-ը  մահացու ելքով:

Բելգիայում հասարակության հետ շփման հարցում  պատասխանատու են վարչապետ Սոֆի Վիլմեսը և առողջապահության նախարար Մեգի դը Բլոկը։ Նրանք անընդհատ  ելույթներ են ունենում,  հարցազրույցներ տալիս տարբեր  ԶԼՄ-ների՝  բացահայտելով  կորոնավիրուսային վարակի մասին առասպելները, ինչպես նաև չեն հապաղում  խստորեն քննադատել իրենց քաղաքացիներին, այսպես կոչված, կորոնավիրուսային երեկույթների համար, որոնց  կազմակերպման  կոչեր անում են որոշ բելգիացիներ, որոնք  դժգոհում  են  կարանտինային միջոցներից: Այնուամենայնիվ, բելգիացիները, ըստ երևույթին, ավելի քիչ կարգապահ են, քան գերմանացիները, քանի որ կորոնավիրուսի տարածման  հարցում   այս երկրի հաջողությունները  շատ ավելի համեստ են, քան շարքում  հայտնված  մյուս  երկրները։   Բելգիայում  վարակվածների  ընդհանուր  թիվը 30 589  է  կազմում,  իսկ  մահացածներին՝ 3903:

Նոր մոտեցումներ

Իսլանդիայի վարչապետ Կատրինա Յակոբսդոտիրը հավանություն է տվել երկրում կորոնավիրուսի դեմ  համընդհանուր  անվճար թեստերի անցկացմանը: Սա համարձակ և եզակի լուծում է, քանի որ շատ երկրներում  թեսթավորվում են միայն ակտիվ ախտանիշ ունեցող մարդիկ: Արդյունքում, Իսլանդիայում արդեն հինգ անգամ ավելի մարդ է ստուգվել, քան Հարավային Կորեայում: Բացի այդ, այստեղ ներդրվել է կապի հետևման մանրակրկիտ համակարգ, որը հնարավորություն է տվել մարդկանց տանը չփակել և նույնիսկ դպրոցները  չփակել: Իսլանդիայում վարակվածների թիվը այսօր կազմում է 1711 մարդ, ին իսկ  զոհվել  է ութ մարդ:

Ֆինլանդիայի երիտասարդ  վարչապետ Սաննա Մարին, նույնպես ոչ ստանդարտ մոտեցում  ընտրեց:  

Բնակչությանը տեղեկացնելու ընթացքում նա ապավինել է սոցիալական ցանցերին, այլ ոչ թե ավանդական լրատվամիջոցներին: Վարակի տարածումը կանխելու  վերաբերյալ  տղեկատվությունը,  շփումները սահմանափակելու անհրաժեշտության մասին և այլ նախազգուշական միջոցներ ակտիվորեն տարածվել են տարբեր տարիքի ազդեցիկ անձանց, ներառյալ դեռահասների կողմից: Ֆինլանդիայում  ներկայումս  կա  3062 վարակված:

Նորվեգիայի և Դանիայի վարչապետերը՝ Էռնա Սուլբերգը և Մեթե  Ֆրեդերիկսենը նույնպես չընտրեցին տեղեկատվական աշխատանքի ամենաակնհայտ ձևաչափը, այլ  որոշեցին դիմել երեխաներին: Ֆրեդերիկսենը նրանց համար կազմակերպեց հատուկ մամուլի ասուլիս,  իսկ  Սուլբերգը հեռուստատեսային հանդիպում  անցկացրեց, որի ժամանակ  պատասխանեց կորոնավիրուսի մասին երեխաների հարցերին  և բացատրեց, որ վախենալը նորմալ է:

 

Աշխարհում կին առաջնորդ 2019-nCoV կորոնավիրուս պայքար հաղթանակ

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին