f

Անկախ

Մարդ, ով ծանրամարտում գերազանցեց Հիտլերի սիրելի մարզիկին և մինչ օրս էլ անգերազանցելի է


Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 12-ից մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը: 

Այս առիթով ներկայացնում ենք հայ մի ծանրորդի, որին շատ քչերը կհիշեն կամ լսած կլինեն նրա փայլուն մարզական ուղու մասին: 

Հայ մարզիկ, ծանրորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի և ԽՍՀՄ ռեկորդակիր Ռուբեն Խաչատուրի Մանուկյանը ծնվել է 1906 թվականի դեկտեմբերի 26-ին այժմյան Կոտայքի մարզի Կամարիս գյուղում:

1935 թվականին՝ ծանրամարտի ԽՍՀՄ 12-րդ առաջնությունում կիսածանր քաշային Ռուբեն Մանուկյանը ձախ ձեռքով բարձրացրել է 86,6 կգ՝ 1,1 կիլոգրամով գերազանցելով տասը տարի շարունակ Յա. Սպարեին պատկանած համամիութենական ռեկորդը։ Վերջինս, որ ԽՍՀՄ-ում ծանրամարտ մարզաձևի առաջամարտիկներից էր, երկրի 11-ակի չեմպիոն, ցանկություն է հայտնել մարզելու Ռուբենին։ 1936 թվականին դեկտեմբերի 29-ին Ռուբենը բարելավել է ցուցանիշը, թարմացրել իր իսկ սահմանած ռեկորդը՝ հասցնելով 88,2 կիլոգրամի։

Հայ ծանրորդը իր առջև խնդիր էր դրել սահմանել համաշխարհային ռեկորդ, գերազանցել գերմանացի ծանրամարտիկ, Հիտլերի և շատ ու շատ եվրոպացիների սիրելի մարզիկ Անտոն Հիթլի՝ դեռևս 1933 թվականին սահմանած ռեկորդը։ 

1937 թվականի հունվարի 24-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մարզադահլիճում առաջին իսկ փորձից ձախ ձեռքով պոկել է 90,8 կգ և 0,8 կիլոգրամով գերազանցել Հիթլին (ի դեպ՝ մարզական այդ սխրանքի համար նա նվեր է ստացել Հառլեյ Դևիդսոն մակնիշի մոտոցիկլետ, որը միակն էր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Խորհրդային Միությունում)։

1940 թվականին Ռուբենն իր իսկ ռեկորդը գերազանցել է գրեթե 6 կիլոգրամով։

1935-ից 1948 թվականների միջակայքում Ռուբեն Մանուկյանը ընդհանուր առմամբ սահմանել է 13 ռեկորդ, որոնցից ութը՝ համաշխարհային։ Ընդ որում՝ կիսածանր քաշային կարգում ձախ ձեռքով պոկում վարժությունում նրա սահմանած վերջին ռեկորդը՝ 96,6 կգ, մնացել է չգերազանցված և հավիտյան պատկանելու է նրան, քանի որ ծանրամարտի այդ վարժությունը հետագայում հանվել է ծանրորդների մրցումային ծրագրից՝ նկատի առնելով վնասվածք պատճառելու տեսակետից դրա վտանգավորության բարձր աստիճանը։

Հայաստան Ծանրամարտ Ռուբեն Մանուկյան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին