f

Անկախ

Արթուր Առաքելյան. «Հաղթանակը նվիրում ենք հայ ժողովրդին ու մեր զինվոր տղաներին»


Փետրվարի 3-9-ը Եգիպտոսում (Շարմ Էլ Շեյխ)  կայացած ուժային եռամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ մարզիկներն իրենց լավագույն կողմերով դրսևորցին՝ նվաճելով 3 ոսկե, 1 արծաթե մեդալ:
110 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ և բարձր ցուցանիշներով 1-ին հորիզոնականը զբաղեցրեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Առաքելյանը:
Անկախի հետ զրույցում Արթուրը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի և հաղթանակը հայրենակիցներին նվիրելու մասին:


-Շնորհավորում ենք աշխարհվի գավաթի խաղարկությունում հաղթանակ տոնելու և առաջինը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել. 2 տարի մրցաշարի չէիք մասնակցել:
-Շնորհակալ եմ: Վերջին միջազային մրցումս 2021-ին էր. Ուկրաինայի Լուցք քաղաքում կայացած ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությունում դարձա չեմպիոն, այն ժամանակ հանդես էի գալիս 100 կգ քաշային կարգում:  3 տարի ժամանակ ունեցա նախապատրաստվելու համար. իմ ընդհանուր արդյունքը գերազանցեցի 45 կգ-ով: 
Ծանրաբեռնված մարզումներ եմ անցկացրել: Մարզվում եմ մինիմում 70 % բեռնվածությամբ: Իսկ  ավելի քիչ  բեռնվածությամբ  միայն մրցումներից հետո 1 ամիս: 


-Մրցաշարի ընթացքի, Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք:
-Այս մրցաշարը տարբերվում էր նրանով, որ անմիջապես ես եմ կապ հաստատել, հայտերը  ուղարկել ու 4 մարզիկով մեկնել ենք: 
Ամեն բան հրաշալի, բարձր մակարդակով էր կազմակերպված: Շուրջ 15 պետության 400 մարզիկ էր մասնակցում:  Գերակշիռ մաս էին կազմում տեղացի՝ եգիպտացի, մարզիկները:
110 կգ քաշային կարգում  եմ հանդես եմ եկել: Կատարել եմ ուժային եռամարտի 3 վարժությունն էլ, կքանիստ վարժության լավագույն արդյունքը՝ 230 կգ, պառկած սեղմում հենարանից՝ 165 կգ, պոկումը՝ 250 կգ:
-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
-2 տարվա դադարից հետո, մասնակցելով մրցաշարի, կրկին ոսկե մեդալ ձեռք բերեցի, ինչի համար շատ ուրախ եմ, ինչը նաև շատ պարտավորեցնում է: Ողջ թիմով՝ ընկերներով, հաջող հանդես եկանք՝ մեդալներ նվաճելով:
Այդ օրերին սահմանին վիճակը կայուն չէր. երբ միջազգային հարթակում ներկայացնում ես երկիրդ, ամեն ինչ անում ես պատվաբեր ելույթներ ունենալու և հաղթելու համար: Մեր հաղթանակը նվիրում ենք հայ ժողովրդին, ամենակարևորը, մեր զինվորներին, անմահացած տղաներին. փառք ու պատիվ մեր հերոսներին:

Հայաստան Սպորտ ուժային եռամարտ Արթուր Առաքելյան ոսկե մեդալ աշխարհի գավաթ հարցազրույց խմբագրի ընտրանի

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին