f

Անկախ

Երվանդ Մկրտչյան. «Պայմանների առկայության դեպքում շատ ավելին կարող ենք անել»


Հայ մարզիկների փետրվարյան պատվաբեր ու մեդալաբեր ելույթների շարքում  մեծ գնահատականի են արժանի Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանի ելույթները: Հայ մարզիկը նախ լուրջ հաջողություն գրանցեց Ստամբուլում՝ դառնալով հաղթող 1500 մետր վազքատարածությունում Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում, այնուհետև՝ Բելգրադի փակ մարզասրահում կայացած Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարում արծաթե մեդալ նվաճեց: Երվանդ Մկրտչյանը  1500 մետր վազքատարածությունը հաղթահարեց 3։38.12 րոպեում, ինչն անկախ Հայաստանի ամենաբարձր արդյունքն է աթլետիկայում։ Հիրավի, մեծ ու նշանակալի ձեռքբերում:
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ,  անկախ դժվարություններից, ցանկության դեպքում հնարավոր է հասնել արդյունքի:


-Շնորհավորում ենք, տարվա հաջող մեկնարկների, միջազգային 2 կարևոր ստուգատեսում կարևոր ու նշանակալի ձեռքբերումների, մեդալներ նվաճելու կապակցությամբ:
-Շնորհակալ եմ: Իհարկե շատ մեծ են տպավորություններս՝ պայմանավորված վերջին 2 վազքով:
Ճիշտ է,անցել եմ դժվար ճանապարհ՝ հատկապես այս տարի, քանի որ  եղանակային պայմանները այդքան էլ լավ չէին: Գյումրիում, ինչպես գիտեք,  չկա փակ վազքուղիներով մարզվելու վայր: Այդ իսկ պատճառով պարապմունքներս անցկացնում եմ միյան դրսում՝ «Շիրակ» ստադիոնում, բայց  հարմարվել եմ արդեն ու հիմա, Աստծո կամոք, կարող եմ ասել, որ ուղղակի նպատակ է պետք և աշխատասիրություն, մնացածն ինձ թվում է՝ երկրորդական է: Պայմանների առկայության դեպքում հաստատ շատ ավելին կլինի, բայց ունենք այն, ինչ կա...

 
-Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք:
Ստամբուլում Բալկանյան երկրների առաջնությանը գրավել եմ 1-ին տեղը 3.44.55 արդյունքով: Առաջին վազքիս համար շատ գոհ էի, ամեն ինչ ստացվեց այնպես, ոնց նախապես պլանավորել էինք մարզչիս հետ  ու հաղթեցի:  
Դրանից 2 օր հետո Սերբիայում մասնակցեցի Belgrade indoor Meeting  միջազգաին մրցաշարի: Այնտեղ վազեցի 1500մ 3.38.12 վայրկյան՝ գրավելով 2-րդ տեղը: Ճիշտ է, տեղն այդքան էլ կարևոր չէր այս մրցմանը, քանի որ նպատակս միայն բարձր արդյունք ցուց տալն էր: Այդպես էլ եղավ: Գրանցեցի բարձր արդյունք,  չասեմ որ անակնկալ էր, որովհետև շատ եմ տանջվում մարզչիս՝ Գևորգ Բարսեղյանի գլխավորությամբ, ինչն իր արդյունքը տվեց:


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:
 -Չեմ  սահմանափակվելու: Մարտի 1-3-ը Գլազգոյում կայանալու  է  աշխարհի առաջնությունը: Այնտեղ ևս պետք է ամեն ինչ անեմ, որ  կարողանամ մասնակցել եզրափակչի վազքին: Դժվար է  լինելու, բայց փորձելու եմ ներկայանալ իմ ուժերի չափից ավել:  2 շաբաթ ունեմ հավաքվելու ու պատրաստվելու, ամենակարևորը, որ վնասվածք չստանամ:
 

Հայաստան Սպորտ աթլետիկա Երվանդ Մկրտչյան հարցազրույց խմբագրի ընտրանի ոսկե մեդալ

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին