f

Անկախ

Ինչպես Արարատը դարձավ Ուրարտու. Մալայանը` պատմության առեղծվածների և ուսանողների մասին


Ինչպե՞ս է գեղագրությունն ազդում անձի զարգացման վրա։ Հայ գրականության և մշակույթի նմուշներն ինչպե՞ս են ազդում երեխայի հոգեկան աշխարհի վրա, և ինչպե՞ս է պետք աշխատել ուսանողների հետ։ Sputnik Արմենիան այս և այլ հարցերի շուրջ զրուցել է հայտնի նկարչի հետ։

Հայոց այբուբենի նմուշը, որը ստեղծել է գեղագիր և դիզայներ Ռուբեն Մալայանը, ընդգրկվել է «Համաշխարհային գեղագրության հանրագիտարանում»։ Նկարիչը Հայաստանի Ամերիկյան համալսարանում «Վիզուալ հաղորդակցություն» և «Դիցաբանություն ու վիզուալ արվեստ» առարկաներ է դասավանդում։

Գեղագրություն

Մալայանը կարծում է, որ Հայաստանում գեղագրության արվեստն ավելի արագ կզարգանար, եթե դրա համար համապատասխան հարթակ լիներ։

«Կան ուսանողներ, որոնք դասընթացներ են անցել ինձ մոտ, և այժմ ինքնուրույն են շարունակում զբաղվել դրանով»,– ասում է նա։

Ըստ դիզայների` գեղագրության մասին խոսելիս պետք է նշել, որ դրա նշանակությունը ոչ միայն վերջնական արդյունքն է, այլև այն, թե ինչ դեր է խաղում անձի ձևավորման գործում, մանավանդ որ դա յուրօրինակ հակակաշիռ է թվային ձևաչափին։

«Թուղթը չի ներում սխալները, և թղթի հետ աշխատանքը քեզնից համբերություն, կարգապահություն է պահանջում։ Դա նաև յուրօրինակ էներգետիկա է։ Թվային ոլորտում նման բան գոյություն չունի»,– ասում է Մալայանը։

Ժամանակակից ուսանողների հետ աշխատելու նրբությունները

Բուհում դասավանդող նկարիչը պատմում է, թե ինչ բանաձևով է աշխատում ուսանողների հետ։

«Դու միշտ պետք է նրանց լարվածության մեջ պահես, մշտապես ինտենսիվ շփման մեջ լինես նրանց հետ, այլապես նրանք պարզապես «անջատվում են»։ Բացի այդ, մշտապես արդիականացնում եմ նյութը, որը տալիս եմ նրանց, և վիզուալ հաղորդակցություն կառուցում։ Շատ կարևոր է հասկանալ, թե ում հետ ես աշխատում, յուրաքանչյուր ուսանող անհատական մոտեցում է պահանջում»,– ասում է նա։

Ինչպես հայոց պատմությունն ու գրականությունը կարող են ազդել երեխայի հոգեկան աշխարհի վրա

Մալայանը նշում է, որ Հայաստանի պատմության, ինչպես նաև գրականության և մշակութային ստեղծագործություններում ողբերգականության տարրեր շատ կան, ինչը բացասական հուզական ֆոն է ստեղծում։

«Բայց այստեղ երկու «բայց» կա, մի կողմից պատմությունը մոռանալու իրավունք չունես, միշտ պետք է հիշես այն, մյուս կողմից պետք է առաջ շարժվես և չկրկնես անցյալի սխալները, օբյեկտիվ նայես իրականությանը։ Կարծում եմ` երեխաներին վաղ հասակից խիստ ծանրաբեռնել չարժե։ Մեզ ժամանակ է պետք, որպեսզի մեծանա այնպիսի սերունդ, որը կյանքին չի նայի անցյալի պրիզմայով և միևնույն ժամանակ կհպարտանա գեղեցիկ այն ժառանգությամբ, որ ունենք»,– ասում է դիզայները։

Ուրարտուի թագավորության մասին

Արվեստագետն անդրադարձել է նաև Ուրարտուի թեմային` նշելով, որ այդ թագավորության մասին տեղեկությունները մեզ են հասել սեպագիր արձանագրության միջոցով, իսկ սեպագրությունը գրելու եզակի համակարգ է, որում չկան ձայնավորներ։ Այդպիսով «Ուրարտու» բառը սեպագրության մեջ պատկերվում է որպես «ՐՐՏ»։

«Ստացվում է, որ այն կարելի է կարդալ և՛ որպես Ուրարտու, և՛ որպես Արարատ։ Բացի այդ, հստակ տեղեկություններ կան այն մասին, թե ինչպես են մեզ անվանել մեր հարևան ասորիները։ Ուրարտուն, ըստ էության, էկզոնիմ է։ Ասորիները Արարատն անվանում էին Ուրարտու կամ Ուրաշտու։ Աստվածաշնչում հենց Արարատն է հիշատակվում, ոչ թե Ուրարտուն, լեռն էլ է Արարատ կոչվում»,– նշում է Մալայանը։

Նրա կարծիքով` Ուրարտուի առաջացման պատմությունն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, քան պատմական։

Ռուբեն Մալայանի հետ ամբողջական հարցազրույցը` այստեղ։

Рубен Малаян на своей выставке Революционные плакаты Армении (25 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2020

Այրվող աթոռ․ նկարիչ Ռուբեն Մալայանը յուրահատուկ պերֆորմանս է կազմակերպել

Ռուբեն Մալայան հարցազրույց Հայաստան խմբագրի ընտրանի

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին