f

Անկախ

Արցախից բերված խոտաբույսերը՝ հուշ կորսված հայրենիքի մասին․ տեղի ունեցավ ցուցահանդես՝ նվիրված Դիզակի դեղաբույսերի բժշկական նշանակությանը


Արցախից բերված Դիզակի բույսերը ներկայացնող հերբարիումը դարձել է 20-ամյա Ռուդիկ Ոսկանյանի միակ շոշափելի  հուշը կորսված հայրենիքից։ 

Օրերս ապագա բժիշկ Ռուդիկ Ոսկանյանը Հայկական բժշկական ինստիտուտի  դասախոսներ Արփինե Հարությունյանի և Լիլիթ Մատինյանի  աջակցությամբ Արցախից բերված և բուժական նշանակություն ունեցող բույսերի վերաբերյալ ցուցահանդես էր կազմակերպել՝  համակուրսեցիներին և մյուս ուսանողներին պատմելով  դրանց  բուժական հատկությունների և  ժողովրդական բժշկության մեջ կիրառության մասին։

Ռուդիկ Ոսկանյանը ծնունդով Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղերից է, ընտանիքի երեք երեխաներից կրտսերը։ Մինչև 9-րդ դասարանն ապրել է այնտեղ։ Նրա պապիկը  մասնագիտությամբ գյուղատնտես է, Արցախում նաև բուսաբուժությամբ էր զբաղվում՝ առողջության պահպանման և վերականգնման հարցում օգնելով Մեծ Թաղերի և հարակից գյուղերի բնակիչներին։ Եվ երկու մասնագիտությունների բերումով էլ հաճախ էր շրջում Հադրութի շրջանում՝ անտառներով, սարերով  ու ձորերով։ Ռուդիկն էլ ուղեկցում էր պապիկին՝ նրանից և սովորելով, և օգնելով դեղաբույսեր հավաքելու գործում։ «Պապիկիս հետ ուսումնասիրում էի հայրենի բնությունը, և աստիճանաբար սեր առաջացավ դեպի հայրենի բնաշխարհը։ Սկսեցի հերբարիում պատրաստել․ 60 տեսակի բույս եմ ներառել դրանում, հիմնականում՝ խոտաբույսեր»,- ասում է Ռուդիկը՝ հավելելով, որ ավագ դպրոցը շարունակել է Երևանում՝ «Շիրակացու ճեմարան»  միջազգային գիտակրթական համալիրում, որտեղ էլ 2019-ին առաջին անգամ ցուցադրվել է նրա հավաքածուն։ «Այն մինչ օրս ցուցադրված է Շիրակացիում «Դիզակի խոտաբույսերը» խորագրով»,- ասում է Ռուդիկը՝ հավելելով, որ Պաշտպանության բանակում ծառայության երկու տարիների ընթացքում էլ շարունակել է զբաղվել սիրելի գործով՝ խոտաբույսեր հավաքելով։ Եվ այս անգամ իր ուսանող ընկերներին էր ներկայացրել հենց այդ հավաքածուն։ 

«Մայրս մասնագիտությամբ բուժույր է, աշակերտների հետ պարապում էր Բժշկական համալսարան ընդունվելու համար։ 6-7 տարեկան էի, բայց ուշադիր լսում էի դասերը, հետո նաև սկսեցի մասնակցել այդ պարապմունքներին․ դեռ այն ժամանակ գիտեի, որ ուզում եմ բժիշկ դառնալ»,- ասում է Ռուդիկը՝ շեշտելով, որ ցանկանում է ժողովրդական բժշկությունը և բժշկությունը կապելու ուղի գտնել, երկու ուղղությունների գիտելիքների մեկտեղմամբ ավելի մեծ արդյունքների հասնել։ 

44-օրա պատերազմի հետևանքով հայրենազրկված Ոսկանյանների ընտանիքը 2020-ին հաստատվեց Երևանում։ 2021-ին Ռուդիկը  բժշկական մասնագիտությամբ բուհ ընդունվեց։ Բայց ուսանել չհասցրեց, զորակոչվեց բանակ՝ ծառայելու հայրենիքին։ Նրա խոսքով՝ երբևէ չի էլ մտածել ծառայությունից խուսափելու մասին, ավելին, համոզված է, որ հայրենիքի հանդեպ պարտքը 2 տարվա ծառայությամբ հնարավոր չէ տալ, մարդ իր ողջ կյանքի ընթացքում իր գործունեությամբ պետք է ծառայի հայրենիքին։ 

«Ծառայել եմ Ասկերանում։ Վերջին 5-6 ամիսներն էլ եղել եմ բուժակ»,- ասում է նա՝ հավաստիացնելով, որ անգամ բլոկադայի դժվարին ամիսներին բանակում ոգին ամուր է եղել, հավատացած են եղել, որ հնարավոր պատերազմի դեպքում  հաղթանակն այլընտրանք չունի, քանի որ հետևում իրենց հարազատներն ու ընտանիքներն էին։  «Առջևում թշնամին էր, բայց հետևում էլ մեր ընտանիքն ու հարազատներն էին, հետնահանջի տեղ չունեինք։ Հազարավոր տղաներ են իրեն կյանքը զոհել հանուն հայրենիքի։ Եվ դա ստիպում էր, որ ամուր ու պինդ կանգնենք սահմանին»,- ասում է նա։ 

Հիշում է՝ ամեն անգամ դիրքեր բարձրանալիս խոտաբույսեր էր հավաքում։ Իսկ բլոկադայի շրջանում դրանք նաև պետք եկան․ օգտագործում էին թեյի տեսքով՝ ճնշումը բարձրացնելու կամ իջեցնելու, սրտի աշխատանքը կարգավորելու, ստամոքսի ցավը մեղմելու և այլ նպատակներով։ 

«Զորացրվելուց հետո Երևան գալ չէի կարող՝ ճանապարհը փակ էր։ Դիմեցի Ստեփանակերտի հիվանդանոց՝ այնտեղ պրակտիկա անցնելու համար։ Ընդունեցին։ Մինչև օգոստոսի 22-ը հիվանդանոցում եմ եղել որպես բուժակ-պրակտիկանտ՝ օգնել, բայց նաև շատ բան սովորել ու մեծ փորձ ձեռք բերել։ Պատահում էր անգամ, որ հերթապահում էի, երբ Ստեփանակերտի հարակից շրջաններից բուժաշխատողները չէին կարողանում հիվանդանոց հասնել՝ հերթապահությունն ընդունելու համար»,- ասում է նա։  

Երբ ուսանողների խմբի հետ Երևան էր տեղափոխվում,  վախ ուներ, որ գուցե այլևս չկարողանա վերադառնալ հայրենի Արցախ, բայց և ներքին համոզում, լավատեսություն ուներ, որ բլոկադայի հանգուցալուծումը կլինի ի օգուտ հայերի, որ հաջորդ ամռանը կկարողանա որպես պրակտիկանտ կրկին Ստեփանակերտի հիվանդանոց վերադառնալ։ 

«Քանի դեռ Արցախի մի փոքր մասը կար, հայկական էր, համոզված էի, որ շուտով Հադրութն էլ կազատագրվի, որ մեր հողերը կրկին հայկական կլինեն,- ասում է Ռուդիկը և շարունակում։- Հիմա էլ եմ համոզված, որ Արցախն ի վերջո հայկական կլինի, բայց արդեն գիտեմ, որ դա մոտ ապագայի բան չէ»։ 

Խոսելով կարոտի մասին՝ ասում է, որ ամենաշատը հայրենի բնությունն ու սրբավայրերն է կարոտում․ ընկերներով հաճախ էին գետ գնում, Դիզափայտ լեռը բարձրանում․․․ Վստահեցնում է՝ իր կյանքում որոշիչ հանգամանք է Արցախում ծնվելն ու այնտեղ մեծանալը։ «Երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ծնվել ու ապրել Արցախում, վայելել այնտեղի բնությունը, ապրել այնտեղի ոգով ու շնչով, այնտեղի  բնության գեղեցկությունը վայելել»,- ասում է նա՝ շեշտելով, որ այդ միջավայրում էլ ձևավորվել է իր մտածողությունն ու բնավորությունը։ 

«Այժմ, ամուր պահելով մեր հուշերը, պետք է գործենք՝ ամեն մեկն իր տեղում։ Պետք է մեր պատմությունն ուսումնասիրենք, նոր սերնդի մեջ ամրապնդենք այդ պատմությունը, որ դա հիմք դառնա մեր հողերն ազատագրելու համար։ Ամեն ինչ պետք է անենք մեր կորցրած տարածքները հետ բերելու համար։ Դա մեր պարտքն է այն հերոսների հանդեպ, որոնք իրենց արյունով այդ հողը սուրբ հայրենիք են դարձրել»,- ասում է նա։ 




 

Արցախ կորսված հայրենիք խմբագրի ընտրանի Հասարակություն 44-օրյա պատերազմ հայրենազրկում ուսանող ավանդական բժշկություն

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին