f

Անկախ

20 ախտանշան, որ վկայում է կնոջ օրգանիզմում հորմոնային խանգարումների մասին


Էստրոգենները և պրոգեստերոնները համարվում են կանացի երկու հիմնական հորմոնները: Ինչպես դրանց պակասը, այնպես էլ  ավելցուկը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, ասում են բժիշկները։

Էստրոգենների մասին

Գինեկոլոգները նշում են, որ էստրոգենները կանացի սեռական հիմնական հորմոններն են, դրանք նույնիսկ կարելի է անվանել ամբողջ հորմոնալ համակարգի «դիրիժորը»: Էստրոգենների խումբը ներառում է էստրոն, էստրիոլ և էստրադիոլ։ Դրանցից վերջինը համարվում է առաջատարը և որոշիչ դեր ունի հասուն կյանքում, ներառյալ երկրորդական սեռական հատկանիշների ձևավորումը և  բարեհաջող հղիությունը։ Էստրոգենները վերահսկում են արգանդում էնդոմետրիումի աճը, ուստի դրանք կարող են նաև անվանվել աճի հորմոններ, ինչպես նաև կարգավորում են ոսկրերի ամրությունը, օգնում են պահպանել խոլեստերինի  նորմալ  մակարդակը և «վերահսկել» դաշտանային ցիկլը:

Եթե ​​ինչ-ինչ պատճառներով օրգանիզմում  էստրոգենի անհավասարակշռություն կա, դա կարող է մեծապես ազդել կնոջ առողջության վրա: Նրա ծավալի և՛ ավելացումը, և՛ նվազումը արգելակում է վերարտադրողական ֆունկցիան, վատ անդրադառնում արտաքին տեսքի,  սրտանոթային համակարգի վիճակի, ոսկորների և աճառային  կառուցվածքի վրա։

Էստրոգենի ավելցուկը, ցավոք, բավականին տարածված երևույթ  է:

 Հնարավոր պատճառներն են․

  • սխալ ընտրված հորմոնալ փոխարինող թերապիան,
  • ալկոհոլի չարաշահումը,
  • ավելորդ քաշը,
  • լյարդի ֆունկցիայի խանգարումները,
  • անառողջ դիետան՝ շատ յուղոտ և բարձր կալորիականությամբ սնունդ,
  • սննդակարգում վիտամին B-ի, ցինկի, մագնեզիումի, օմեգա-3 և 6 ճարպաթթուների պակաս,
  • անոթային և սրտի հիվանդությունները, շաքարախտը, հիպերտոնիան, 
  • հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբերի  անվերահսկելի օգտագործումը։

Ինչպես կռահել հորմոնների ավելցուկի մասին

Եթե ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշները, ապա դրանք  կարող են ցույց տալ, որ ձեր օրգանիզմում չափազանց շատ էստրոգեն կա.

  • փքվածություն,
  • կաթնագեղձերի գերզգայունություն,
  • լիբիդոյի նվազում, 
  • տարօրինակ ուռուցքներ կրծքավանդակում,
  • դաշտանային ցիկլի խախտում,
  • PMS/ նախադաշտանային համախտանիշի դրսևորում, չնայած դա նախկինում երբեք չի եղել,
  • շարունակական գլխացավեր,
  • տրամադրության հաճախակի փոփոխություններ,
  • անհիմն տագնապայնություն, 
  • առանց նկատելի պատճառի քաշի ավելացում․  կանացի հորմոնների մակարդակի բարձրացմամբ ճարպային հյուսվածքը կուտակվում է հիմնականում գոտկատեղում, հետույքում և ազդրերում,
  • մազաթափություն, եղունգների հետ կապված խնդիրներ, 
  • հիշողության հանկարծակի վատթարացում, 
  • ձեռքերի ու ոտքերի սառնություն, 
  • անքնություն։

Պրոգեստերոնի մասին

Այն կանանց մոտ, ովքեր ունեն էստրոգենի ավելցուկ, պրոգեստերոնը, ընդհակառակը, նվազում  է, գրում է բրիտանական Express հրատարակությունը։ Սակայն երկրորդ կանացի հորմոնը ոչ մի կերպ չի զիջում էստրոգենին իր նշանակությամբ։ Պրոգեստերոնը բնական ստերոիդ հորմոն է, որը սինթեզվում է ձվարաններում, ամորձիներում, մակերիկամի կեղևում և հղիության ընթացքում՝ պլացենտայում:

Այսպիսով, պրոգեստերոնը պատասխանատու է վերարտադրողական համակարգի, կրծքագեղձի առողջության, արյան մեջ  շաքարի կարգավորման, արյան ճնշման նորմալացման և ճարպի արտադրության համար: Այն նաև ազդում է ուղեղի կառուցվածքների վրա (հիպոթալամուս, հիպոֆիզի գեղձ) և անդրադառնում  ճանաչողական գործընթացի, հիշողության, հույզերի, սեռական վարքի, մարմնի ջերմաստիճանի վրա։ Պրոգեստերոնը պաշտպանում է ոսկրային զանգվածի  կորստից։

Եթե ​​կինը պրոգեստերոնի պակաս ունի, նրա համար դժվար է հղիանալ, իսկ ընդհանուր առողջական վիճակը վատանում է։

Նշաններ, որոնք հուշում են հորմոնի ցածր մակարդակի մասին

Պրոգեստերոնի՝ նորմայից ցածր մակարդակի ախտանիշները.

  • անկանոն դաշտան, որոշ կանանց մոտ այն  ընդհանրապես անհետանում է;
  • տրամադրության հանկարծակի փոփոխություններ;
  • դեպրեսիա;
  • գիշերային քրտնարտադրություն;
  • չորություն և տհաճ զգացողություն  սեռական օրգանների շրջանում;
  • գլխացավեր, միգրեն։

Եթե ​​նկատում եք վերը նշված ախտանիշները, այցելեք գինեկոլոգի կամ էնդոկրինոլոգի: Մասնագետը կնշանակի անհրաժեշտ ստուգումներ՝ խնդրի  պատճառը պարզելու համար։

Ի դեպ

Շատերը թերագնահատում են հորմոնների նշանակությունը մեր կյանքում: Բայց ապարդյուն։ Նրանք կարող են բառացիորեն վերահսկել մեզ։ Ինչու՞ է ավելի լավ վեր կենալ, գնալ քնելու, ուտել և շատ այլ բաներ անել ժամանակացույցով: Օրգանիզմը որոշակի հորմոններ է արտադրում օրվա տարբեր ժամերին։ Իմանալով այդ  ժամանակացույցը՝  դուք կարող եք ոչ միայն արդյունավետ օգտագործել ձեր ռեսուրսները, այլև բարելավել ձեր ինքնազգացողությունը, ասում է ՌԴ վաստակավոր բժիշկ Օքսանա Դրապկինան:

Աղբյուրը՝ https://doctorpiter.ru

 

առողջություն խմբագրի ընտրանի հորմոն հորմոնային խանգարում կնոջ առողջություն

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին