f

Անկախ

Ժամանակն է գործով ցույց տալու, որ գիտությունը ՀՀ-ում առաջնահերթություն է, այլապես «փոշիացվում» է մի գիտական կենտրոն, որն անգին է ՀՀ համար


Օրերս ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրին, ապա նամակ հանձնեցին Կառավարություն։  Պատճառը 3 գիտական ինստիտուտներ միավորող կենտրոնի (Ա. Մնջոյանի անվ. Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ,  Օրգանական քիմիայի ինստիտուտ և  Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոն) բակում՝  նախկին ջրավազանի տարարծքում մեկնարկած շինարարությունն է, որը խոչընդոտում է գիտնականների բնականոն աշխատանքը։ Գիտնականները տարիներ շարունակ  պայքարում են ջրավազանի ապօրինի օտարված (2007թ․) տարածքը վերադարձնելու համար, ահազանգում հնարավոր շինարարության վտանգների մասին։ 

«Անկախը» զրուցել է  Օրգականական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն  Ռոբերտ Հակոբյանի հետ՝ պարզելու, թե ինչն է ստիպել, որ գիտաշխատողները նորից փողոց դուրս գան որպես պայքարի միջոց և  ինչ են պահանջում կառավարությունից իրենց պայքարի այս փուլում։  

-Պարոն Հակոբյան, առնվազն 4 տարի է, պայքարում եք նախկին ջրավազանի տարածքում շինարարություն թույլ չտալու, օտարված տարածքը վերադարձնելու համար։ Ինչո՞ւ դրական արդյունք չունեք։ 

-Միայն 4 տարի չէ, 2007-ից ինստիտուտը տարբեր ատյաններ է դիմել ապօրինությունը վերացնելու համար։ Բոլոր տեղերից ով կարողացել է,  գրել է՝ մենք կապ չունենք։ 

2020-ին, երբ ԿԳՄՍ նախարարությունը ինստիտուտի տարածքով անցնող ջրանքցը   պատմամշակութային հուշարձաների ցանկից հանելու կամ չհանելու որոշում պետք է կայացներ, տեղի ունեցողը կանխելու գործառույթ ուներ, կարող էր իր առարկություններն ունենալ և չհանել ցանկից, արդյունքում ջրանցքը չէր տեղափոխվի, իսկ առանց դրա շինարարությունը չէր կարող տեղի ունենալ։  Բայց ստացվեց այնպես, որ հանեցին։ 

Կան տեղեր, որտեղ մասնագետներ են նստած, որոնք  խնդիրը հասկանում են, բայց գործառույթ չունեն, իսկ այն տեղերում, որ գործառույթ ունեն, չինովնիկներ են նստած։ Նույն Պետական գույքի կառավարման կոմիտեն  մեր տարածքից մի կանաչապատ գոտի որպես շինհրապարակ տրամադրեց, այսինքն Պետական գույքի կառավարման կոմիտեն ուներ հնարավորություն հիմնավորելու և այդ հողակտորը չտրամադրելու, այդ պարագայում այս շինարարությունը չէր լինի։  Այսինքն մարդիկ, որ կարող էին ինչ-որ բան անել, որ այս ամենը չլինի, ամեն ինչ արեցին, որ լինի։ 

Խնդրի էությունը չեն հասկանում, բայց շինթույլտվություններն արդեն բաշխված են։  Ինստիտուտը դիտարկում են գույքի կառավարման տեսանկյունից, ոչ թե որպես գիտական միջավայր։ 

-Գուցե շարունակ հետևանքների դեմ եք պայքարում, դրա համար էլ չե՞ք հաջողում։ 

-Հակառակը։ 2019-ին, երբ տարածքի նոր  սեփականատեր հայտնվեց, մենք տարբեր ատյաններ դիմեցինք, անգամ ՊՎԾ, որը մեծ հետաքննություն իրականացրեց։ 2017-ին էլ քրեական գործ է եղել։ Երկուսում էլ նույն բանն է գրված, որ այդ ամենն ապօրինություններով է արված, և պետք է ամեն ինչ անել տարածքը հետ վերադարձնելու համար։  Այստեղ խնդիրն այն է, որ երբ Երևանի քաղաքապետարանին հանձնարարվել է հետ վերադարձնել այդ հողակտորը, քաղաքապետարանն անգործություն է ցուցաբերել, ավելին,  տարբեր տեսակի շինթույլտվություններ է տվել այդ հողի վրա, հիմա էլ շենք կառուցելու թույլտվություն է տվել։ Պայքարը միայն հետանքների դեմ չի եղել, նաև կանխարգելիչ է եղել։ Երբ մենք ասում էինք՝  այս ամենը տեղի է ունենում, որ շենք սարքեն, չի կարելի թույլ տալ, մեզ ասում էին՝ բայց այդ ամենը դեռ տեղի չի ունեցել։ Տարբեր ատյաններից ժամանակին արձագանքել են, թե փաստացի շինթույլտվություն չկա, ինչից եք բողոքում։ Այդ խնդիրն էլ կա, որ խնդիրները լուծվում են առաջացման հերթականությամբ։

-Ո՞րն է այս իրավիճակի պատճառը։ Ի՞նչու է գիտության շահը ստորադասվում բիզնեսի շահին։ 

-Ինձ համար այսպես է՝ մասնավորի շահը պետական շահից գերադասվում է, քանի որ ոչ մեկը  չի գնահատել, թե ինչ ենք կորցնում դրա հետևանքով։ Նման կառույց Հայաստանում էլ չկա և չի էլ սարքվի։ Այն  իր ենթակառուցվածքներով և ամեն ինչով  ստեղծված է օրգանական քիմիայով զբաղվելու համար, բացառիկ կառույց  է։ Խորհրդային Միությունում նմանատիպ 3 կառույց է եղել։ Հիմա, այդ ամենը որպես պարգև ունենալով, զարգացնելու և ավելի լավը դարձնելու փոխարեն մասնավորի շահն է առաջ տարվում։

Օրինակ՝  2023-ի նոյեմբերի 7-ին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ղուլարյանը համալիր փորձաքննությանը բացասական եզրակացություն էր տվել, քանի որ բողոք ունեինք։ Մեզ խոսք տվեցին, որ տարբեր ատյաններում կքննարկվի հարցը, ԿԳՄՍՆ  կարծիքի կուղարկվի։ Բայց երբ կառուցապատողը փետրվարին սկսեց իր աշխատանքները, հասկացանք, որ շինթույլտվություն ունեն։ Դիմեցինք, պարզվեց նույն Ղուլարյանը դրանից մեկ ամիս անց՝ դեկտեմբերի սկզբին դրական եզրակացություն է տվել։ Եթե մի ամսում համալիր փորձաքննությունը կարող է բացասականից դառնալ դրական, ուրեմն ես Հայաստանում չեմ ապրում։ 

-Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ պայքարում էիք գիտական կենտրոնի տարածքով անցնող ջրանցքը պատմամշակութային հուշարձանների ցանկից հանելու և տեղափոխման թույլտվություն տալու որոշումների դեմ,  պատրաստվում էիք դատական կարգով  պաշտպանել ձեր իրավունքները։ Դատական գործընթացներն ի՞նչ փուլում են։ 

-Այն ժամանակ ջրանցքի տեղափոխման դեմ էինք պայքարում։  Եվ դա արվում էր ծիծաղելի հիմնավորումներով։ Ջրանցքն ունի 15,6 կմ, հասնում է մինչև Վարդավառի ջրավազան։ Հիմնավորմումը հետևյալն էր՝ քանի  որ ջրանցքը 80 տոկոս ջրի կորուստ ունի, դրա համար պետք է բարեկարգման աշխատանքներ կատարվեն, ստացվում  էր՝ այդ 100 մետրի վրա էր ջրի ողջ կորուստը։ Դրա հիման վրա ջրանցքը տեղափոխելու թույլտվություն էին տվել։  Երբ դատարան դիմեցինք մեր ապացույցներով, դատարանը մեր միջոնորդությունը բավարարեց և 3 ամիս շինարարությունը կասեցվեց։ Ոչ մի ապացույց չփոխվեց։ Մի բան էլ մենք լրացուցիչ ապացույցներ ներկայացրեցինք հնարավոր հետևանքների մասին։ Հաջորդիվ դատարանը  2 ամսում 4-5 նիստ նշանակեց, աշխատանքները կասեցնելու մասին իր միջանկյալ որոշումը վերացրեց, դրանից հետո  հաջորդ նիստը 1 տարի հետո նշանակվեց։ Ջրանցքը տեղափոխել են, շինարարությունը մեկնարկել է, բայց այս հարցով դատարանի որոշում դեռ չունենք, հաջորդ նիստը հունիսին է նշանակված։ 

-Օրերս հերթական նամակը հանձնեցիք Կառավարություն։ Պայքարի այս փուլում ի՞նչ եք պահանջում,  ի՞նչ ակնկալիք ունեք Կառավարությունից։ 

-Մի քիչ բարդ է իրավիճակն այս առումով։ Կառավարությունում ուզում էինք հանդիպել մեր խնդրով իրավասու պաշտոնյայի գոնե օգնականի հետ, որ մեզ լսեր և դիմումն ընդուներ, որ հարցը հասցներ վարչապետին․ այս հարցում քաղաքական որոշում է պետք՝ ինստիտուտը, թե շինարարությունը։ Բայց պարզվեց՝  Կառավարությունում որևէ մեկը չկա, որ կարող է մեզ ընդունել, անգամ օգնականի օգնականի մակարդակով։ Քանի որ մեր ոլորտային պատասխանատուն ամեն դեպքում ԿԳՄՍՆ-ն է, նախարարի հետ հանդիպում ունեցանք։ Նախարարը խոստացավ խնդրին ծանոթանալ և սեղմ ժամկետներում մեզ պատասխանել։ Բայց Երևանի քաղաքապետարանից էլ մեզ փետրվարի սկզբին խոստացել էին սեղմ ժամկետներում արձագանքել, երկու ամիսը շուտով կլրանա։ 

-Հաշվի առնելով պայքարի Ձեր տարիների փորձը՝ ի՞նչ եք ակնկալում նախարարությունից և ինչի՞ եք ուզում հասնել։

-Մենք ուզում ենք հասնել նրան, որ թողնեն աշխատենք։ Խոսույթ են գցել, որ ակադեմիական քաղաք է լինելու։ Բայց ե՞րբ է լինելու, մեծ հարց է։ Ամենաքիչը 10-15 տարի պետք է,  որ դա իրականություն դառնա։ Մինչ ակադեմիական քաղաքի իրականություն դառնալը թող թողնեն, որ մենք հանգիստ աշխատենք։ Դիմանալու տարբերակն  այս պարագայում չի գործում, անգամ եթե մի քանի տարի դիմանանք, մինչև շինարարական աշխատանքները կավարտվեն, 146 բնակարան են նախատեսում վաճառել։ Ի՞նչ է լինելու, երբ շենքի բնակիչները բողոքեն ինստիտուտի աշխատանքներից․ քիմիական նյութերի հետ ենք աշխատում, լաբորատորիաներ են։  Երբ այս հարցն ենք բարձրացնում, ասում են՝ չկա այդ խնդիրը հիմա։  Բայց դա լուրջ չէ։ Պրոֆեսիոնալիզմի խնդիր կա։Մի քիչ երկար մտածելու և շինթույլտվություն տալուց առաջ մասնագետների հետ խորհրդակցելու խնդիր կա։ Հիմա փոշիացվում է մի գիտական կենտրոն, որն անգին է ՀՀ համար։ 

-Բազմիցս եք  առաջարկել, որ շինարարությունը հետաձգվի, մինչև կտեղափոխվեք։ Ի՞նչ արձագանք եք ստացել և պետական, և մասնավոր հատվածից։ 

-Պետական համակարգը չի կարողանում կողմնորոշվել,  մինչև հիմա ոչ մի պատկան մարմինից նորմալ պատասխան չունենք, այս հարցով անգամ վարչապետի հանձնարարականը չի կատարվում․ կարծեմ 2022-ին ՔաղՇին-ին  հանձնարարվել է հանձնաժողով ստեղծել հարցին լուծում տալու համար, մինչև հիմա չի ստեղծվել։ Քաղաքի տարբեր հատվածներում դատախազությունը հողեր ու տարածքներ է վերադարձնում պետությանն ու համայնքին։ Սա ևս  անօրինական օտարված հող է, բայց վերադարձնելու փոխարեն քաղաքապետարանը շինթույլտվություն է տալիս։ 

-Ընթացող շինարարությունն ինչպե՞ս է անդրադառնում գիտական կենտրոնի աշխատանքի և արդյունքների վրա։ 

 

-Գիտության ամենակարևոր առաքելությունն այն է, որ գիտությունը պետք է ստեղծի վերարտադրելի արժեքներ։ Բայց դա այսօր խաթարված է, քանի որ ամենահասարակ կշեռքից սկսած մինչև թանկարժեք 600-700 հազար դոլարանոց սարքավորումները, որ միլիոներորդական մասով չափումներ են անում, վերարտադրելի արդյունք չեն կարող տալ։ Շարունակական  4-5 բալանոց երկրաշարժի պայմաններում գոյատևում ենք, դա աշխատել չէ։ Եվ այս պայմաններում  մեզնից  պահանջում են ատեստավորում 2026-ին։ 

Դրա համար էլ գիտնականն անելանելիությունից փողոց է փակում, քանի որ չգիտի, թե ինչպես էլ իր խնդրին լուծում տա։  4-5 հատոր դիմում և պատասխան ունենք մեր պայքարի ընթացքում, բայց այդ պայքարը ոչ մի տեղ չի տարել,  քանի որ տարբեր կառույցներ ու չինովնիկներ «դա մեր գործառույթը չէ»  բնույթի պատասխան են տվել, որի արդյունքում այսօր շինարարություն է ընթանում։ 

Մեր սյեսմոլոգ ընկերների հետ էլ ենք խորհրդակցել, ասում են, որ նման շինարարության և  տևական վիբրացիայի հետևանքով շենքը կարող է կորցել սեյսմակայունությունը և օրինակ՝ 5 բալանոց երկրաշարժից էլ փլուզվի։ 

Ավելին, մենք տարբեր քիմիական նյութեր ունենք,  որոնք տարբեր վտանգավորության աստիճան ունեն։ Կան նյութեր, որոնց 100 գրամն էլ  վտանգավոր  է պայթյունի դեպքում։ 2017-ին, երբ դեռ այս արհեստածին երկրաշարժը չկար,  իրար վրա դրված մի նյութը մյուսի վրա էր լցվել, հրդեհ էր բռնկվել։ Հիմա չենք կարող բացառել, որ տեղի ունեցողը նոր նման պատահարների  պատճառ չի  դառնա, քանի որ տարբեր նյութերի մեծ պաշար ունենք։ Այս կառույցը ստեղծված չէ, որ կողքին 4 հարկանի կայանատեղի փորեն։ 

-Որո՞նք են լինելու Ձեր հաջորդ քայլերը։ 

-Հիմա հույս ունենք, որ ԿԳՄՍՆ-ն ճիշտ կարձագանքի այս հարցին, քանի որ կառավարությունում մեր ներկայացուցիչը իրենք են։ Այս թեմայով բոլոր որոշումների սղագրությունները եթե նայենք, ամենուրեք թաքցված է իրողությունը, որ  հարևանությամբ գիտական ինստիտուտ է գործում,  որ տարածքն ինստիտուտի բակում է։ Շինթույլտվությունից հետո ավագանու անդամերի հետ հանդիպումներից պարզել ենք, որ չզեկուցվող հարց է եղել և նկարներով ու ներկայացված ինֆորմացիայի մեջ պարզ չի եղել, որ այդտեղ ինստիտուտ կա։ Կառուցապատող ընկերությունը ֆեյսբուքում հայտարարություն է դրել շենքի կառուցման մասին, նկարում գրաֆիկական ծառերով փակված է մեր ինստիտուտը։ 

-Հաշվի առնելով որ շինարարությունը սկսկվել է, անդառնալիության կետը դեռ չե՞ք անցել, հավատո՞ւմ եք, որ հնարավոր է  ցանկալի   լուծմանը հասնել։

-Իհարկե հնարավոր է, այստեղ քաղաքական որոշում պետք է լինի։ Եթե մեր պետական կառույցներն ասում են, որ գիտությունն առաջնահերթությունն է, հիմա խոսքից գործի պետք է անցնեն և գործով ցույց տան դա։ Ոչ մի կասկածելի գործարք չպիտի խանգարի գիտության բնականոն զարգացմանը։ Սա նման է իրավիճակի, երբ պետություն կոչվող  մարմնի մի ձեռքը չգիտի, թե մյուսն ինչ է անում։ Մի կողմից գիտությունը ֆինանսավորելու,  խրախուսելու ծրագրեր են անում, մյուս կողմից նման շինթույլտվություններ են տալիս։ Ըստ լուրերի այս կառուցապատումն ապահովելու է 10 մլն դոլարի ներդրում։ Վերջին 3 տարում 2,5-3 մլն եվրոյի սարքավորում է եկել ինստիտուտ։ Այդքանը վարի տալ այդ պրոյեկտն իրականացնելու համար, լուրջ չէ։ 


Այս թեմայով կարդացեք նաև՝ 

Նորակառույց շե՞նքն է կարևոր, թե՞ գիտությունը․ քիմիական գիտությունների ապագան Հայաստանում վտանգված է

https://ankakh.com/hy/article/63536 

Գիտնականն իր գործը թողած չպետք է պայքարի, որ աշխատելու տեղ ունենա․ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը վտանգված է 

https://ankakh.com/hy/article/112242  

Գիտությունը կարևորում ենք միայն խոսքերով․ կառուցապատողները ոստիկանների ուղեկցությամբ կտրել են Գիտատեխնոլոգիական  կենտրոնի պարիսպն  ու ներխուժել տարածք

https://ankakh.com/hy/article/83885

 

 

Ռոբերտ Հակոբյան Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոն ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն գիտություն ՀՀ Կառավարություն Երևանի քաղաքապետարան հարցազրույց

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին