f

Անկախ

20 տարվա մեջ առաջին անգամ Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում հաղթել է ընդդիմությունը․ մեկնաբանում է թուրքագետը


Մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պարտություն է կրել․ վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ ընդդիմությունը հաղթել է բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում, Բուրսայում, Անթալիայում, Ադանայում և այլն։ Անկարայում և Ստամբուլում վերընտրվել են Ժողովրդահնրապետական կուսակցության ներկայացուցիչներ Մանսուր Յավաշը և Էքրեմ Իմամօղլուն։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է իր կուսակցության պարտությունը՝ հայտարարելով, որ սա  շրջադարձային փուլ է իր քաղաքական ուժի համար։ Ըստ նրա՝ իշխող կուսակցությունն անհրաժեշտ հետևություններ կանի, կվերլուծի կատարվածը և կուղղի թույլ տված սխալները:

Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների մասին է «Անկախը» զրուցել թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Նելլի Մինասյանի հետ։ 

-Տիկին Մինասյան, Թուրքիայի պես երկրում ինչպե՞ս հնարավոր դարձավ ընդիմության հաղթանակը։

-Ընդդիմությունն,  ըստ էության, բավականին երկար ժամանակ աշխատանքներ է տարել  հաղթանակի ուղղությամբ, դեռևս նախագահական և խորհրդարանական ընտրությունների փուլից։ Իրենք մի շարք փոփոխություններ կատարեցին, գլխավորը կուսակցության նախագահի փոփոխությունն էր, որը մեծ դեր խաղաց այս արդյունքների ապահովման հարցում։ Թուրիքայում էլ դա նշում են։  Քեմալ Քըլըչդարօղլուն, որ ԺՀԿ առաջնորդն էր 2010-ից,  այդքան էլ ժողովրդի համար սիրելի կերպար չէր, բացի այդ, ընտրություններում պարտություններից հետո դարձել էր պարտության սիմվոլ։  Նախագահական ընտրությունների ժամանակ 6 ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիա էր ձևավորել և լուրջ քննարկումներ էին, թե ով պետք է լինի նախագահի թեկածուն։ Ի վերջո Քըլըչդարօղլուի  թեկնածությունը հաստատվեց, բայց շատերը նշում էին, որ նա չունի այն խարիզման, ընդհանուր կեցվածքը, խոսույթը, որը պետք է ունենա էրդողանի հակառակորդը։ Մեծ անհանգստություն կար, որ կպարտվեն։ Եվ այդպես էլ եղավ, չնայած Էրդողանը հաղթեց չնչին տարբերությամբ։ Կուսակցության նախագահի փոփոխությունը դրական դեր խաղաց։ Նոր առաջնորդը Օզգյուր Օզելն է (Ժողովրդահանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը-հեղ)։  Հատուկ պետք է ընդգծել Իմամօղլուի կերպարը, որն ունի այն,  ինչը քիչ առաջ  թվարկեցի, որ չունի Քըլըչդարօղլուն։  

Երկրորդը սոցիալ-տնտեսական խնդիրներն են, որոնք, ըստ էության,  իշխող ուժը չի կարողանում հաղթահարել, դա արդեն ակնհայտ է։ Սա այն գլխավոր ազդակը դարձավ, որը օգտագործվեց ընդդիմության կողմից և ապահովեց նրա հաղթանակը։

-ՏԻՄ ընտրությունները կարևորվում էին հիմնավորմամբ, որ դրանք կանխորոշում են 2028-ի նախագահական ընտրությունները։ Այս տեսանկյունից ի՞նչ է նշանակում ընդդիմության հաղթանակը։ 

-Սա յուրահատուկ շրջան էր 2028-ին նախապատրաստվելու տեսանկյունից։ Եթե այլ գործընթացներ տեղի չունենան, օրինակ՝ սահմանադրական փոփոխություններ, Էրդողանը 2028-ին այլևս չի կարողանա առաջադրվել։ Խոսվում է  իշխանության տրանսֆորմացիայի հնարավորության մասին։ 

Ընդդիմությունը, մասնավորապես ԺՀԿ-ն,  իր ուժերը փորձարկեց՝ շեշտը դնելով Իմամօղլուի վրա, որը  կարող է Էրդողանի հակառակորդը լինել։ Սա յուրահատուկ քննություն էր, որ առաջին հերթին հենց Իմամօղլուն հաղթահարեց հաջողությամբ․  նա այսօր ամենապոպուլյար քաղաքական գործիչքն է ընդդիմադիր դաշտում։ Նա ըստ էության 3 անգամ ընտրվել է՝ 2019-ին ընտրվեց, հետո իշխանությունները չեղարկեցին արդյունքները և նոր ընտրություններ նշանակեցին, կրկին հաղթեց և այս անգամ հաղթեց մեծ առավելությամբ։ 

Էրդողանը սիրում է կրկնել՝ ով իշխում է Ստամբուլը, իշխում է ողջ Թուրքիան։ Ստամբուլի կարևորությունը շատ մեծ է, սիմվոլիկայից զատ նաև իրական քաղաքական գործընթացների տեսանկյունից։ Եվ այո, սա կարող ենք համարել նախապատրաստական փուլ 2028-ի նախագահական ընտրությունների համար։ 

-Կարո՞ղ ենք ասել, որ ընդդիմությունը բարենպաստ դիրքերից է սկսում 2028-ի նախագահական ընտրություններին պատաստվելը։ 

-ՏԻՄ ընտրություններում հաղթանակը վկայում է դրա մասին այսօր։ Բայց չեմ կարող ասել, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, քանի որ դեռ շատ ժամանակ կա մինչև  2028-ը, և Թուրքիայում շատ խնդիրներ կան։ 

-Ինչպե՞ս հասկանալ Էրդողանի՝ իր կուսակցության պարտությունն ընդունելը։ 

 -Էրդողանը խելացի քաղաքական գործիչ է, նա շատ լավ գիտի, թե որտեղ են իր գծերը,  թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ։ Էրդողանն այլ հայտարարություն չէր կարող անել, քանի որ տարբերությունները խոսուն են, 1-2 տոկոսի տարբերություն չէ։ Ստամբուլի դեպքում 10 տոկոս է կազմում այդ տարբերությունը։ Գիշերը նաև վերահաշվարկ է տեղի ունեցել ԱԶԿ-ի պահանջով, և որևէ փոփոխություն չի եղել։ 

Նաև եթե դիտարկենք, թե ինչ փոքր տարբերությամբ Էրդողանը հաղթեց նախագահական ընտրություններում, ինչ-որ առումով սա պետք է սպասելի լիներ։ Երրորդը, հատկապես երեք խոշոր քաղաքներում Էրդողանը չէր կարողացել այնպիսի գործիչներ դնել, որոնք իրական հակառակորդներ կլինեին ընդդիմադիրներին։ 

-Ո՞րն է լիելու էրդողանի հաջորդ քայլը, ի՞նչ զարգացումներ են սպասվում։ 

-Մի քիչ դժվար է այս հարցին պատասխանելը։ Ընդդիմադիրները նշում էին՝  եթե մեծամասնությամբ հաղթանակ տանեն ՏԻՄ ընտրություններում, կպահանջեն արտահերթ ընտրություններ։ Էրդողանի համար էլ ՏԻՄ ընտրությունները կարևոր էին, որ կարողանար սահմանադրական փոփոխություններն իրագորրծել։ Երկու կարևոր կետերը սրանք են։ Զարգացումները կախված են այն բանից՝  արդյո՞ք հաջորդ քայլով ընդդիմությունը կգնա իր դիրքերի ամրապնդման և կպահանջի արտահերթ ընտրություններ։ Եվ արդյոք էրդողանը կշարունակի՞ սահմանադրական փոփոխությունների իր քաղաքականությունը։ 

Կան բազում այլ խնդիրներ, օրինակ սոցիալ-տնտեսական, որոնք իրադրության և գործընթացների վրա կարող են էական ազդեցություն թողնել։

-ՏԻՄ մակարդակում իշխանության կորուստը էրդողանի համար խանգարող հանգամա՞նք չէ սահմանադրական փոփոխությունների իրագործման առումով։ 

-Իհարկե, խանգարող է։ Նույն Էրդողանի քաղաքական ուժը 2002-ին սկզբում  հաղթել է ՏԻՄ ընտրություններում, դա կարևոր  է հետագա գործողությունների համար։ Տեսեք, Էրդողանը հաղթեց նախագահական ընտրություններում, իր խմբակցությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, բայց նա չգնաց սահմանադրության փոփոխության՝ սպասելով ՏԻՄ ընտրություններին։ Այսինքն այո, ՏԻՄ ընտրությունները քաղաքական համակարգում կարևոր տեղ են գրավում։ 

-Հաշվի առնելով հանգամանքները և հնարավոր զարգացումները՝ կարո՞ղ է սա լինել Էրդողանի իշխանության վերջին շրջանը։ 

- Ըստ էության սա Էրդողանի կառավարման վերջին շրջանն է, եթե սահմանադրական բարեփոխումներ տեղի չունենան, նաև եթե դիտարկենք նրա առողջական վիճակը։ Չնայած անակնկալներ միշտ հնարավոր են։ Իշխող կուսակցությունը պետք է գնա իշխանության տրանսֆորմացիայի ճանապարհով։ 

 

քաղաքական Թուրքիա ՏԻՄ ընտրություններ հարցազրույց

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին