Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել ճանաչել Վանի ընտրված քուրդ քաղաքապետին որպես օրինական քաղաքապետ։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ քրդական DEM կուսակցությունը բողոքարկել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, ըստ որի Վանի քաղաքապետ էր ճանաչվել ոչ թե 55 տոկոսով հաղթած Աբդուլլահ Զեյդանը, այլ 27 տոկոս հավաքած, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամը։
Թուրքիայում մեծ սկանդալից հետո Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետքայլ է արել եւ գրանցել քաղաքապետ քրդական կուսակցության թեկնածուին։