f

Անկախ

Զատիկը Հայաստանում նշանավորվեց եկեղեցու և Փաշինյանի միջև լարվածության  բռնկումով. կաթոլիկ մամուլի տեսություն. ИА REX


Տարածքային և տարածաշրջանային զարգացման, Վատիկանի և Հռոմեական կաթոլիկ եկեղեցու, Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի եկեղեցիների հարցերի փորձագետ Ստանիսլավ Ստրեմիդլովսկին, որ մշապես հետևում է Վատիկանի, կաթոլիկ թեմերի և կազմակերպությունների ԶԼՄ-ներին, REX գործակալության կայքում անդրադարձել է անցած շաբաթվա  (2024 թ. ապրիլի 1-7) հիմնական թեմաներին,  որոնց մեջ տեղ է գտել երկու հայկական թեմա: Առաջինը վերաբերում է վերջին միջադեպին՝ կապված Երուսաղեմի հայկական համայնքի և Իսրայելի հողային վեճի  հետ, երկրորդը՝ Հայ առաքելական եկեղեցու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդհարման հետ, և դատելով հրապարակման վերնագրից՝ կարելի է ենթադրել, որ հեղինակի համար անցած շաբաթվա ամենաուշագրավ թեման երկրորդն է: Մեջբերում ենք այդ հատվածները:

- Երուսաղեմի հայկական համայնքին ցնցեց նոր միջադեպ՝ կապված հողային վեճի հետ, հաղորդում է Catholic News Agency-ն (Ինգլվուդ, ԱՄՆ): Համաձայն Երուսաղեմի առաքելական եկեղեցու պատրիարքարանի հաղորդագրության՝ ապրիլի 3-ին առավոտյան մոտ ժամը 11-ին Իսրայելի ոստիկանությունը նպաստել է «անօրինական ներխուժմանը» Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի տարածքում գտնվող Կովերի պարտեզ: Այդ գործողության նպատակը հայտարարվել է գլխավոր մուտքի ավտոկայանատեղիի ժամանակավոր կառույցների ապամոնտաժումը, սակայն «դատարանի թույլտվություն կամ որոշում չի ներկայացվել»: Այդ կալվածքը, որ հայտնի է որպես «Կովերի պարտեզ», գտնվում է Հին քաղաքի հարավարևելյան մասում և կազմում է ընդհանուր Հայկական թաղամասի մոտ 25 տոկոսը: Դրա սեփականության դատական վեճը Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու անշարժ գույքի Xana Gardens ընկերության միջև սկսվել է 2021 թ., երբ ի շահ իսրայելական նորաբնակների՝ գաղտնի վարձակալության պայմանագիր է ստորագրվել 49+49 տարով շքեղ հյուրանոցի կառուցման համար: «Փրկենք հայոց թաղամասը» նախաձեռնության (ArQ) կարծիքով՝ գործարքն անօրինական է և կասկածի տակ է դնում հայկական համայնքի գոյությունը Սուրբ հողում:

- Զատիկի տոնակատարությունը Հայաստանում նշանավորվեց Հայ առաքելական եկեղեցու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լարվածության բռնկմամբ, գրում է AsiaNews-ը (Հռոմ, Իտալիա): Հայ առաքելական եկեղեցու հոգևորականությունն արձագանքել է Փաշինյանի «քաղաքական քարոզին» Զատկի տոնակատարության ժամանակ: Վարչապետը հանդիպել է իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ, որի ընթացքում անդրադարձել է Հիսուս Քրիստոսի Լեռան քարոզին՝ հայտարարելով, թե նա ոչ միայն Աստծո որդին է, այլև առաջնորդի իդեալական կերպար, ինչպես նաև «մեծ հեղափոխական»: Այնուհետև Փաշինյանը Փրկչի ճակատագիրը համեմատել է իր կուսակցության անցած ուղու հետ, որը մի քանի անգամ «մահացել» է, ապա «միշտ հարություն առել»: Ի պատասխան՝ Հայ առաքելական եկեղեցու Մայր աթոռը հիշեցրեց, որ «Քրիստոսը խաչվեց հենց այն պատճառով, որ չէր ցանկանում հեղափոխական լինել և չէր ցանկանում զավթել իշխանությունը»:  Կաթողիկոս Գարեգին II-ն իր պատգամով ընդգծեց, որ եկեղեցին միշտ քննադատել է կառավարության զիջողականությունը Արցախի հարցում, որը «մեր զինվորների ու նահատակների հողն է»: Հայ քրիստոնյաների առաջնորդի խոսքը հնչեց որպես թշնամու դեմ պայքարի վերականգնման կոչ հենց այն օրերին, երբ վերականգնվում են սահմանային բախումները Ադրբեջանի հետ: Հայաստանում քաղաքական գործիչները խոսում են սաղմոսների հանգերով ու Աստվածաշնչից մեջբերումներով, մինչդեռ հոգևորականներն օգտագործում են քաղաքականության և պատերազմի լեզուն [ընդգծումը մերն է]:

Շատ ուշագրավ է AsiaNews-ի այս վերջին եզրահանգումը, ի՞նչն է ավելի շատ զարմանք և վրդովմունք հարուցել Արևմուտքի կաթոլիկ աշխարհին, այն, որ քաղաքական գործիչն իրեն նույնացնում է Քրիստոսի հե՞տ, որ պղծում է իր ղեկավարած երկրի բոլոր արժեքները՝ երկրի ու ազգի պատմությունը, խորհրդանիշները, լեզուն, երկրի պաշտպանության համար զոհվածների հիշատակը… ամեն ինչ,  թե՞ որ հոգևոր առաջնորդը կոչ է անում պաշտպանել հայրենիքը և չտալ թշնամու ձեռքը: Անհասկանալի է՝ ո՞ր լեզուն է ընդունելի: Եվ ի՞նչ է հասկանում Արևմուտքը՝ «քաղաքականություն» և «պատերազմ» ասելով, թշնամու ներխուժմանը դիմադրելը և հայրենիքը պաշտպանե՞լը, իսկ այն թշնամուն հանձնելը «խաղաղությո՞ւն»: Ի՞նչ  լեզվով կխոսի, օրինակ, Հռոմեական կաթոլիկ եկեղեցին, եթե, դիցուք, Ֆրանսիան կամ Ավստրիան հարձակվեն Իտալիայի վրա և գրավեն նրա հողերը:

Ի դեպ, հայտնի է, որ Բաքվում տարեվերջին նախատեսված է աշխարհի կրոնական առաջնորդների հանդիպում, այն քաղաքում, որտեղից է սկսիզբ առել այս տարածաշրջանի պատերազմական իրավիճակը: Հետաքրքիր է՝ ի՞նչ են արձանագրելու նրանք, եթե անդրադառնան այդ երկրի հոգևորականության լեզվին:  

Ահա Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի գործածած լեզվի ամենաթարմ օրինակը. նա հայտարարել է, որ չի հրավիրելու Գարեգին II-ին:

«Նա արժանի չէ, որ ես նրան հրավիրեմ Բաքու։ Ժամանակին ես նրան հրավիրեցի Ադրբեջան, նա եկավ, մասնակցեց կրոնական համաժողովի։ Այսօր Հայկական եկեղեցին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, ռևանշիզմ է քարոզում ողջ աշխարհում։ Նա ոչ մի կերպ չի կարողանում ընդունել, որ Ադրբեջանն ազատագրել է իր հողերը։ Նրանք դեռ համաձայն չեն, որ Ղարաբաղը ադրբեջանական հող է։ Մենք նրան առաջարկել ենք ճանաչել այդ փաստը, իսկ հետո կընդունենք Բաքվում։ Կյանքը շարունակվում է, և կգա օրը, երբ նա դա կընդունի»,- ասել է Փաշազադեն՝ քաջ գիտակցելով, որ հայ հոգևոր առաջնորդը ոտք չի դնի Բաքու վերջին տարիների իրադարձություններից հետո, ուստի ավելի լավ է ցուցադրել, որ հենց իրենք չեն հրավիրում։

Այ այսպես, Ադրբեջանի նվաճողական քաղաքականությունը ուժի կիրառմամբ համարվում է «իր հողի ազատագրում», իսկ այդ հողում ապրող բնիկ ժողովրդի պայքարը՝ «ռևանշիզմ»:  Ինչքա՜ն համահունչ է ադրբեջանական մահմեդական աշխարհի մտածելակերպը Արևմուտքի քրրստոնեական աշխարհին: Հարց է՝ ի՞նչ լեզվով է խոսում Արևմուտքի կաթոլիկ աշխարհը, երեսպաշտությա՞ն…

 

Աշխարհում Վատիկան Հայաստան Ադրբեջան Արցախ Հայ Առաքելական եկեղեցի

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին