f

Անկախ

«Հրապարակ». Ովքեր են հաղթել ու ներառվել ՄԻԵԴ դատավորների...


Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից ներկայացվող թեկնածուների ցանկը, մեր տեղեկություններով, արդեն կազմվել է։ Հարցազրույցի փուլ էին անցել փաստաբան Հայկ Ալումյանը, ով մի շարք աղմկոտ գործերով փաստաբան է եղել, նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ: Լիզա Գրիգորյանը, ով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր է, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Աննա Մարգարյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը եւ իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը։


Ապրիլի 4- 6-ը տեղի է ունեցել հարցազրույցների փուլը, եւ, մեր տեղեկություններով, հաղթող են ճանաչվել Հայկ Ալումյանը, Վահե Գրիգորյանը եւ Լիզա Գրիգորյանը։ Մեր աղբյուրն ասաց, որ հարցազրույցի ժամանակ ավելի պատրաստված թեկնածուներ են եղել, օրինակ՝ Աննա Մարգարյանը, սակայն իշխանության ընտրությունը կանգնել է այլ երեք անձի վրա։ Մեր տեղեկություններով, ՄԻԵԴ են ներկայացվել Վահե Գրիգորյանի, Հայկ Ալումյանի եւ Լիզա Գրիգորյանի անունները: Իմաստն այն է, որ ՄԻԵԴ-ն այլ ելք չունենա, քան Վահե Գրիգորյանին ընտրելը, որովհետեւ Հայկ Ալումյանի մասով կա շահերի բախում` նա շատ գործեր ունի ՄԻԵԴ-ում, Լիզա Գրիգորյանը թույլ թեկնածու է:

Մեզ հետ զրույցում Հայկ Ալումյանն ասաց, որ տեղյակ չէ արդյունքներից, իր տեղեկություններով՝ պաշտոնապես պետք է արդյունքներն ապրիլի 16-ին հրապարակվեն։ Ինչ վերաբերում է շահերի բախմանը, Ալումյանն ասաց, որ ոչ մի դատավոր որեւէ պարագայում չի կարող քննել մի գործ, որով ինքը ներկայացուցիչ է եղել, հետեւաբար՝ չի կարող շահերի բախում առաջանալ, ավելին՝ այժմ ՄԻԵԴ-ում կան շատ դատավորներ, որոնք նախկինում փաստաբան են եղել եւ Եվրադատարանում ներկայացուցչություն են իրականացրել։ Ալումյանն ասաց, որ իրեն այդ հարցը նաեւ հարցազրույցի ժամանակ է տրվել, իր հիշելով՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն է տվել հարցը, ու ինքն ավելի հանգամանալից պատասխանել է։

 

ՄԻԵԴ Հայաստան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին