f

Անկախ

Ես չեմ պատասխանել իր հարվածներին. Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից


Տես նաև`«Մի խփի արա, այ ժեխ բիձա». ՔՊ-ական պատգամավորը հարվածում է իրեն քննադատող քաղաքացուն

Ընդամենը իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականը փորձեցի արտահայտել իր թիմի գործունեությանը՝ վերբալ մակարդակում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում պատմեց քիչ առաջ հանրային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպ ունեցած երիտասարդ Սամվել Վարդանյանը, որը նախորդ տարի էլ Նիկոլ Փաշինյանին հանդիպելիս գոռացել էր «Նիկոլ, դավաճան»։

«Ես ծեծկռտուք չէի բնութագրի՝ միջադեպ էր, գուցե տհաճ, բայց ծեծկռտուք չէր վստահաբար։ Ես չեմ պատասխանել իր հարվածներին, որ ծեծկռտուք լիներ, իր հարվածներն էլ էնքան ուժեղ չէին՝ ես ուղղակի հետ եմ հրել, ոչ թե պատասխան հարվածել եմ»,- մանրամասնեց Սամվելը՝ հավելելով, որ տվյալ պահին ընդամենը փորձել է հանրային պարսավանքի ինստիտուտը աշխատեցնել։

Սամվել Վարդանյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայի վրա, բայց թե կոնկրետ որ երթուղայինում է եղել՝ չի հիշում․ «Ես բարձրացա տրանսպորտ,  նկատեցի՝ նստած էր, չհավատացի աչքերիս, որ ինքը կլիներ։ Էդքան լափելուց հետո դեռ հանրային տրանսպորտով են երթևեկում, էդքան բան անելուց հետո դուրս են գալիս մարդկանց մեջ, դա իմ կարծիքով ուղղակի ծաղր է գիտակից հայերի նկատմամբ, բոլորի վերքի վրա աղ լցնել է, և ես որոշեցի երկու խոսք ասել՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերը միացրած»։

Իրավապահները դեռ չեն կապվել միջադեպի մասնակցի հետ, բայց վերջինս չի բացառում, որ կկանչեն,  ու այն իրավական հետևանք կունենա․ «Ես ոչինչ չեմ արել, ավելին՝ ինքն է ինձ հարվածել, բայց չեմ բացառում քանի որ այդքան էլ վստահություն չկա իրավապահ համակարգի հանդեպ։ Չեմ բացառում, որ կկապվեն ինձ հետ՝ կփորձեն մեղավոր հանել ինձ, բայց այդուհանդերձ ես չեմ զղջում իմ արածի համար»։

Դիտարկմանը, որ տեսանյութում այդուհանդերձ վիրավորական արտահայտություններ են հնչում, նաև հաշվի առնելով նախորդ տարի ունեցած միջադեպը, ինչպիսին կլինեն ըստ իրեն հետևանքները, Սամվել Վարդանյանը նշեց․

«Ինձ համար դեռ անցած տարվանից հետևանքները  շատ ցավոտ են եղել։ Ես 9 ամիս աշխատանք չեմ ունեցել, որովհետև ցավոք սրտի այն ոլորտը, որտեղ աշխատում էի՝ դեմքով ինձ ճանաչում էին, ու «պրոբլեմատիկ աշխատակից» պետք չէր իրենց»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Սամվել Վարդանյան Հակոբ Ասլանյան ՔՊ դավաճանություն Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին