f

Անկախ

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորություն. ՔԿ


ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթով պարզվել և հիմնավորվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը և գլխավոր հաշվապահը, պետական բյուջե վճարման ենթակա հարկը և վճարն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով, 2021-2023 թվականների հաշվետու ժամանակաշրջաններում ընկերության աշխատողների վարձատրությանն ուղղված միջոցները հայտարարագրել են 5.221.656.663 ՀՀ դրամ, փաստացի՝ 8.702.761.105 ՀՀ դրամի փոխարեն՝ այդ կերպ թաքցնելով նշված ժամանակահատվածում ընկերության կողմից աշխատողներին կանխիկ եղանակով վճարված 3.481.104.442 ՀՀ դրամ հարկման օբյեկտը և խեղաթյուրված տվյալներ մտցրել նույն ժամանակաշրջանների համար եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 826.721.142 ՀՀ դրամ գումար, որից 696.220.888 ՀՀ դրամը՝ եկամտային հարկ, 130.500.254 ՀՀ դրամը՝ սոցիալական վճար։

Բացի այդ, վերջիններս 2022-2023 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության մի շարք տնտեսվարող սուբյեկտների փաստացի մատակարարել է ընդհանուր 751.416.036 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքներ, սակայն նույն տնտեսվարող սուբյեկտների անվամբ տվյալ ժամանակահատվածում դուրս են գրվել ընդհանուր 645.540.110 ՀՀ դրամի հարկային հաշիվներ` այդ կերպ թաքցնելով ընկերության կողմից իրականացված 105.875.926 ՀՀ դրամ արժեքով հարկվող գործարքները և խեղաթյուրված տվյալներ մտցրել նույն ժամանակաշրջանների համար ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 21.175.185 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ։

Նշվածի հետևանքով պետությանը պատճառվել է  ընդհանուր 847․896․327 ՀՀ դրամի վնաս։

Ընկերության տնօրենի և գլխավոր հաշվապահի կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա 14.03.2024 թվականին միջնորդություններ են  ներկայացվել հսկող դատախազին` վերջիններիս նկատմամբ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

14.03.2024թ․ թվականին ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու մասին և նույն օրը վերջիններիս ներկայացվել է հանրային քրեական մեղադրանքներ։

14․03․2024թ․ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ընկերության տնօրենի և գլխավոր հաշվապահի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք դատարանի որոշումներով բավարարվել են։

 Կատարված մի շարք անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների ճնշման ներքո ընկերության տնօրենը և գլխավոր հաշվապահը ներկայացված մեղադրանքում իրենց ամբողջությամբ մեղավոր են ճանաչել, որի արդյունքում ընկերության կողմից հարկային մարմին է ներկայացվել ճշգրտված հաշվարկեր և ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված  847․896․327 ՀՀ դրամի վնասը։

Նախաքննությունը շարունակվում է։

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին