Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչի օրը հայտնի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ էին դուրս եկել «Արարատ-Արմենիա» և «Ուրարտու» ակումբները՝ կիսազրափակիչներում համապատասխանաբար հաղթելով «Փյունիկ»-ին և «Շիրակ»-ին: «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: