f

Անկախ

«Ժողովուրդ». Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Հայաստանի արգելքը վրացական համարանիշների վերաբերյալ այնքան խորացավ նախորդ տարեվերջին, որ չնկատեցինք, թե մեզ համար Վրաստանն ինչ օրենք ընդունեց։ Բանն այն է, որ 2024 թվականի հունիսի 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի եւ առողջության ապահովագրությունը, որն ապահովելու է զբոսաշրջիկի համար անհրաժեշտ բուժօգնության տրամադրումը եւ դժբախտ պատահարներից ապահովագրումը:

Այսինքն՝ ցանկացած օտարերկրացի, որը ցանկանում է մեկնել Վրաստան, անկախ այցի նպատակից, անպայման պետք է ունենա նշյալ ապահովագրությունը: Հակառակ դեպքում՝ յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք՝ 300 լարիի չափով (մոտ 46 հազար դրամ): Այս մասին ՀՀ քաղաքացիները չեն ծանուցվել, եւ ոչ մի իրավասու կառույց չի պատրաստվում զգուշացնել այս օրենքի կարգավորման կամ առնվազն գոյության մասին։ ՀՀ առողջապահության նախարարությունից փորձեցինք տեղեկանալ, թե պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրումը արդյոք կվերաբերի՞ եւ պարտադիր կլինի՞ ոչ ՀՀ քաղաքացիների համար։

Նախարարությունից մեզ փոխանցեցին. «Հայաստանում աշխատող կամ ինքնազբաղված ոչ ՀՀ քաղաքացիների համար առողջության համապարփակ ապահովագրությունը, ըստ օրենքի նախագծի, լինելու է պարտադիր։ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման վերջին փուլը նախատեսվում է ավարտել 2027 թվականին»։ Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք նաեւ, որ մինչ 2027 թվականի պարտադիր առողջապահական ապահովագրության նախագծի մեջ մտնում են նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաների, անժամկետ հաշմանդամություն ունեցողների, 63 եւ դրանից բարձր տարիքի անձանց, մինչեւ 2 տարեկան երեխաների ապահովագրությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագիծը որքան էլ օգտակար է թվում, այնքան էլ ունի մի շարք բացեր եւ խնդիրներ։ Անհայտ է, թե մինչեւ որքան դրամ կարող է փոխհատուցել նախարարությունը. նախատեսվում է տարեկան պարտադիր առողջապահական ապահովագրության համար վճարել 164 հազար 400 դրամ։ Նախագծով կարգավորվում է նաեւ, որ ապահովագրության համար վճարվող գումարը չմուծելու դեպքում տուգանվելու է եւ՛ անձը, եւ՛ գործատուն։ Բազմիցս արձանագրված առողջապահական այս նախագծի առաջացնելիք խնդիրներն անվերջ են. ավելի ուշ դրանց կանդրադառնանք։ Այժմ հարկ է նշել, որ այս խնդիրները արձանագրվել են նաեւ Հայաստանում Ասիական զարգացման բանկի կողմից, որի 2024 թվականի կանխատեսումների մեծ մասը վերաբերում էին հենց առողջապահական ոլորտին, որի մասին նախկինում գրել ենք»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Վրաստան Հայաստան Առողջապահական ապահովագրություն

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին