f

Անկախ

Չեխիայում կկազմակերպվեն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ


Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլ 19- 27-ը Պրահայի երեք տարբեր կինոթատրոններում կցուցադրվի բազմաթիվ մրցանակների արժանացած Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը  անգլերեն ենթագրերով։ Կազմակերպիչը՝ Չեխիայի Հայ երիտասարդների միությունն է։

orer.eu-ի հաղորդմամբ, ապրիլի 23-ին Չեխիայի խորհրդարանում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ սեմինար, որի կազմակերպիչներն են պատգամավոր Յիրժի Կոբզան եւ Բռնոյի «Նաիրի» հայկական միությունը։ Սեմինարի խորագիրն է՝ «Հայոց ցեղասպանություն. Պատմությունը  և դրա արձագանքները»։

Ծրագրում նախատեսած է Մեծ Եղեռնի վերապրող Ավրորա Մարդիգանյանին նվիրված «Հոշոտված Հայաստան» վավերագրական ֆիլմի ցուցադրություն, չեխ պատմաբան Լուկաշ Լհոտանի ելույթը՝ «Հայկական Հոլոքոստ. Պատմություն և ժառանգություն» թեմայով և   պատմաբան, նկարիչ Աշոտ Առաքելյանի ելույթը՝ «Լեռնային Ղարաբաղի հարցը»  թեմայով։

Ապրիլի 24-ին Պրահայի հայկական խաչքարի մոտ ծաղիկներ կդրվեն Հայաստանի դեսպանության, Հայ առաքելական եկեղեցու և հայկական համայնքի կողմից, այնուհետև Սուրբ Հոգի եկեղեցում  տեղի կունենա Հայոց ցեղասպանության Սրբոց Նահատակաց հիշատակի արարողություն։ Կցուցադրվի նաև Բռնոյի Մասարիկի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի  նկարահանած  «Հավերժ Անին» ֆիլմը, որի ստեղծմանն աջակցել է Պրահայում Հայաստանի դեսպանությունը։

Ապրիլի 24-ին ժամը Սվետոզոր կինոթատրոնում կրկին կցուցադրվի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը։

Ապրիլի 25-ին Բռնոյի Knihovna Hanse Beltinga գրադարանում  տեղի կունենա Մարգարիտա Խականովայի «Արմենոֆոբիա. Արվեստ և մարգինալացում» դասախոսությունը։ Բանախոսը կանդրադառնա մասնավորապես  այն խնդրին, որ հայ ազգը սիստեմատիկ կերպով մարգինալացված էր,  նրա արվեստը ներկայացվում էր որպես ակնհայտ ստորադաս, նույնիսկ հեթանոսական: Այս իրավիճակները կարո՞ղ են զուգահեռներ ունենալ այսօրվա աշխարհում: Դասախոսության շրջանակներում  բանախոսը կփորձի ցույց տալ, թե որքանով են 19-րդ դարի վերջի իրադարձություններն անմիջականորեն կապված Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրադարձությունների հետ, այսինքն՝ մի իրավիճակի հետ, որը դժվար է սահմանել այլ կերպ, քան մշակութային ցեղասպանություն։

Հայաստան Հայոց Ցեղասպանություն

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին