f

Անկախ

Արմավիրի մարզում 37-ամյա ամբաստանյալը հայհոյել է դատավորին, սպառնացել նրա ընտանիքի անդամներին, ապա ինքնավնասում արել


Ապրիլի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը երեկոյան Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր 56-ամյա Արթուր Ադամյանը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժին և հայտնել, որ նույն օրը, դատական նիստի ավարտին, ժամը 17։30-ի սահմաններում ամբաստանյալ՝ Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Ս․-ն լկտի վարքագիծ է դրսևորել, դահլիճում գտնվող մասնակիցների ներկայությամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել, իր հասցեին հայհոյանքներ է հնչեցրել, ապա սպառնալիքներ տվել իր և իր ընտանիքի անդամների հասցեին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Արթուր Ա․-ն հայտնել է նաև, որ այդ ամենից հետո կարգադրիչների և ուղեկցող դասակի ոստիկանների միջոցով Արմեն Ս․-ն հեռացվել է դատական նիստերի դահլիճից, որից հետո գտնվելով համապատասխան խցում շարունակել է տալ բարձրաձայն հայհոյանքներ իր և իր ընտանիքի անդամների հասցեին, շուրջ 10-20 րոպե խանգարել է մեկ այլ դատական նիստի ընթացքը, որից հետո կատարել ինքնավնասում:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Հայաստան Արմավիրի մարզ

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին