f

Անկախ

Եվրոպան պետք է հնարավորություններ գտնի՝ նպաստելու հայերի միասնական վերադարձին Լեռնային Ղարաբաղ․ Արմեն Գևորգյան


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Եվրոպայի խորհրդին Կոսովոյի անդամակցության հարցի քննարկման նիստի շրջանակներում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ,  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

 «Պարո՛ն նախագահ,

Եվրոպան ավանդաբար փորձել է անտեսել զուգահեռները Կոսովոյի եւ իրենց ինքնորոշման իրավունքն իրացնել ձգտող այլ չճանաչված սուբյեկտների, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Ինքնորոշման եւ դրա կիրառման նկատմամբ նման կանխակալ մոտեցումները դարձել են մայրցամաքում անկայունության հիմնական աղբյուրներից մեկը: Միջազգային կարգի ու արդարության հիմք լինելու փոխարեն այն դարձել է աշխարհաքաղաքական տեղաշարժերի բութ գործիք:

Ե՛վ Կոսովոն, ե՛ւ Լեռնային Ղարաբաղը 1990-ականների սկզբին հավասարապես լեգիտիմ գոյության իրավունք ունեին. նախկինում նրանք ինքնավար միավորներ էին սոցիալիստական հանրապետությունների կազմում: Ներկայիս իրավիճակի ամբողջ անհեթեթությունը նրանում է, որ ամբողջատիրական Խորհրդային Միության մաս լինելով՝ Լեռնային Ղարաբաղն ուներ ինքնավար կարգավիճակ եւ ինքնակառավարում, մինչդեռ ժողովրդավարության դարաշրջանում եւ առավել լայն եվրոպական շրջանակում այն մնաց չճանաչված, իսկ նրա բնիկ ժողովուրդն էթնիկ զտման ենթարկվեց սեփական հայրենի հողերից:

Մինչդեռ կանխակալ մոտեցումներն ու երկակի ստանդարտները միջազգային հարաբերություններում խորացնում են քաոսն ու անորոշությունը, խթանում ավտորիտար միտումները եւ նվազեցնում ժողովրդավարական չափանիշները:

Հարգելի գործընկերներ, մենք՝ հայերս, կարիք կունենանք շատ բաներ վերսկսելու եւ նորովի մեկնարկելու: Առաջին հերթին մենք պետք է եվրոպական նոր եւ ապագա քաղաքական էլիտաներին պատմենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության արմատների մասին եւ զուգահեռներ տանենք Կոսովոյի դեպքի հետ: Կոսովոյի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կարող է Լեռնային Ղարաբաղի հայերին սեփական պատմական հայրենիքում ապագա ունենալու հույս ներշնչել:

Եթե Եվրոպան այսօր ուժեղ կամք դրսեւորի Կոսովոյի անկախության պաշտպանության նոր շրջանակ ընդունելու հարցում, ապա, կարծում եմ, նույն Եվրոպան պետք է հնարավորություններ գտնի՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի պատմական հայրենիք հայերի միասնական վերադարձին: Եվրոպայի խորհուրդը պետք է միանա Եվրոպական խորհրդարանի ջանքերին, որպեսզի օգնի նրանց միջազգային անվտանգության ամուր երաշխիքների ներքո իրենց քաղաքական ապագան հստակեցնելու եւ ժողովրդավարական ինքնակառավարում իրականացնելու հարցում: Հուսով եմ, որ Եվրոպայի խորհուրդը, ամրապնդելով Կոսովոյի անկախությունը, կարող է նաեւ վերահաստատել իր հանձնառությունը հիմնարար քաղաքական իրավունքների պաշտպանության ու պահպանման անկանխակալ մոտեցման հարցում:

ԼՂ հայերի վերադարձի իրավունքը ոչ միայն արդարադատության եւ մարդու իրավունքների հարց է, այլեւ էական է տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ հաշտեցման խթանման համար: Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի»,- իր ելույթում նշել է Արմեն Գևորգյանը:

Արմեն Գևորգյան ԵԽԽՎ Ստրասբուրգ Հայաստան

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին