f

Անկախ

Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան


Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած տոկոսների պատճառով վաճառում են իրենց նոր բնակարանները։ Ոլորտի մասնագետները երևույթը դիտարկում են անշարժ գույքի շուկայում հնարավոր ցնցումներով։

Խնդրի շուրջ Panorama.am-ը զրուցեց «Հաուս Կեյ» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Կարապետ Հովհաննիսյանի հետ։

«Ինչ վերաբերվում է բանկերի կողմից հիփոթեքային վարկերի տրամադրման կրճատմանը, ապա ասեմ, որ նման համատարած հստակ ինֆորմացիայի չեմ տիրապետում, բացառությամբ մեկ երկու բանկերի կառավարիչների հետ մասնավոր զրույցների, որոնք ասացին, որ այս տարվա համար կա ցուցում հին և լավ հաճախորդներից բացի նոր պորտֆելներ չներգրավել։ Ամեն դեպքում չկա ծուխ առանց կրակ, եթե տարբեր լրատվակսններ են գրում նշանակում է կա նման իրավիճակ։

Եթե բանկերը կրճատել են անշարժ գույքի հիփոթեքային վարկավորումը ապա սա հենց այն է ինչ այդքան ասում էինք։ Տեսեք բանկերի հիմնական գործառույթներից է վարկավորումը , եթե դադարեցնում էեն, սա նշանակում է, որ իրենք ևս կանխատեսում են գնանկում, ու որ իրենք գնանկումը կանխատեսում են ոչ թե մինչև 20 %, այլ՝ 30-40% և միգուցե ավելի, իսկ իրենք սովորաբար չեն սխալվում, քանի որ իրենց մոտ լուրջ մասնագիտական խմբեր են աշխատում, ում գործը պրոֆեսիոնալ մակարդակում հենց կանխատեսումն է։

Կառավարությունը կամ առանձին օղակներ, իրենց անհեռանկար քայլերով գնանկումը արհեստական կանխելով վերջապես ավիրելու են այս շուկան։ Պետք է ընկալենք, որ անշարժ գույքը ապրանք է, կարող է թանկանալ և էժանանալ, կախված առաջարկ պահանջարկից , ու երբ տարբեր գործիքներով նախ ուռճեցրեցին գները, արհեստական բնակարանային տենդ ստեղծեցին ու գնաճ խթանեցին, ապա մի օր էլ պետք է լիներ սա, որը, ըստ ինձ, իրականում ընդամենը գների կարգավորում է։

Այս հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում, քանի, որ ՀՆԱ -ի աճը հենց սրանով է պահվում, միգուցե այլ շարժառիթներ էլ կան։ Երբ կարգավորումը սահուն է լինում դա չի քանդում անշարժ գույքի շուկան, իսկ երբ անընդհատ արհեստական պահում ես՝ մի պահի շատ ցավոտ է լինում ու խուճապային, որը շատ վտանգավոր է։

Խուճապային անկման ժամանակ սովորաբար անկառավարելի քաոս է լինում, որը իր հերթին որոշակի տոկոսով ազդում է՝ ավելացնում է թիվը։ Բանկերը հապաղելու համար պարզ պատճառ ունեն, իրենք անկախ գնահատողների թվերով են վարկավորում։ Անկախ գնահատողն ըստ օրենքի ելակետերը վերցնում է հրապարակային գներից (հիմնականում list) , որը հիմա ահավոր ուռչածված է, և չի համապատասխանում իրական գներին։ Բանկը իր լիկվիդացիոն հաշվարկներում հնարավոր անկումը մինչև 20% -ի շեմն է ներառում, բայց ինչ՞ կլինի եթե գնանկումը լինի այնքան, որ գրավադիր գույքի մնացորդ վճարումն ավելի շատ մնացած լինի, քան տվյալ պահին շուկայական արժեքը, որ հաճախորդի համար իմաստ չունենա գույքի մնացած գումարը մարելը։

Դրա համար բանկերը միայն այս պահին վարկավորում են իրենց հին հաճախորդներին, ովքեր բիզնես պորտֆելներով են իրենց մոտ սպասարկվում , և չեն ուզենա բանկային ու վարկային անվան վնասում լինի։ Ամեն դեպքում, մնում եմ այն կարծիքին, որ եթե բանկը գնում է վարկերի տրամադրման քանակի կրճատման, ապա այդ գնանկումը 10-20% ի մասին չի , 30-40% և ավելի է կանխատեսում։ Իսկ հիպոթեքային վարկավորման կրճատումը ևս իր հերթին ազդելու է գործարքների քանակի վրա, որն էլ նոր գնանկման պատճառն է ... Այնպես որ, ծանր ժամանակներ են սպասվում այս ոլորտում»,- ասաց Կարապետ Հովհաննիսյանի։
 

Կարապետ Հովհաննիսյան անշարժ գույքի շուկա Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին