f

Անկախ

Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ


«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման գործընթացի մեջ, ապա ոչ թե պետք է հայտարարվեր, թե աշխատանքը Տավուշից են սկսում, այլ կներկայացվեր պրոցեսի հիմնական սկզբունքներն ու ճանապարհային քարտեզը»,-ասում է  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, այս գործընթացի հետ կապված հանրային սուր արձագանքը որքան էլ սպասելի է, բայց այս անգամ ևս մեր ունեցած բարդ խնդիրների մասին է արձանագրում` մի կողմից ամեն մի նոր ճգնաժամի պատրաստ չլինելու, մյուս կողմից` դրանց չափազանց ուշ արձագանքելու տեսանկյունից:

«Նույն Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին, մանավանդ, երբ սկզբնական շրջանում ադրբեջանցիները փորձել էին այն նույնիսկ եռակողմ հայտարարության տեքստ մտցնել, բայց այն ժամանակ փաշինյանական իշխանությունից այլ սպասելիքներ և զիջումներ էին ակնկալում ու սրանց դեմքը միացյալ ուժերով փրկեցին:

Անցնող 3-4 տարիների ընթացքում այս խնդրի մասին որոշ գործիչներ, փորձագետներ, լրագրողներ բազմիցս են խոսել, իսկ մի ամիս առաջ Փաշինյանն արդեն բաց տեքստով է խոստովանել, բայց չգիտես թե ինչու շատերի համար էր միայն երեկվա իրադարձություններն էին շոկային:

Նույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում»:

Իր հանձնողական քաղաքականությունն իրացնելու ճանապարհին իշխանությունը բոլոր միջոցներով ոչ իշխանական դաշտում անտարբերություն, անվստահություն և պառակտում է մտցնում, ոմանք գիտակցված կամ չգիտակցված մտնում են այդ դաշտ, իսկ հետևանքն այն է, որ ամեն նոր հանգրվանային փուլում հասարակության ակտիվ, առողջ և կարող խմբերը մոտենում են անպատրաստ, խոցելի և վիրավոր:

Կարելի է՞ այս հանգամանքները հաշվի առնելով ամեն ինչ ավարտված համարել:
Իհարկե, ոչ: Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ, սակայն դրանք ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա, ինչը պետք է հիմնված լինի ոչ թե հուզականության կամ ձևականության, այլ պրագմատիկ հաշվարկների վրա»,-նշում է  ընդդիմադիր պատգամավորը։

Տիգրան Աբրահամյան Տավուշի մարզ Լեռնային Ղարաբաղ Ադրբեջան Հայաստան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին