f

Անկախ

Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը պարտադիր չէ՝ ամբողջ զորախմբի դուրսբերում նշանակի. Ղուլյան


Ռուս խաղաղապահների դուրսբերումը մեկուսացման հետևանք է այն առումով, որ Հայաստանը՝ որպես նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրող կողմ, դուրս եկավ գործընթացից, ինչը նշանակում է, որ հարցը լուծվում է Մոսկվայի և Բաքվի միջև։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նրա գնահատմամբ՝ դա կարող է բացասական հետևանքներ ստեղծել մեզ համար՝ խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Արցախի մշակութային և պատմական հուշարձանների և ենթակառուցվածքների պահպանման առումով։

«Արցախի ժողովրդի վերադարձի հարցը փակված չէ, թեև ռուս խաղաղապահներին այնտեղից դուրս բերելու որոշումը բարդացնում է այդ խնդիրը։ Բայց մենք այդ նպատակը միայն ռուս խաղաղապահների գործունեության հետ չէինք կապել»,- ընդգծել է Ղուլյանը։ Նա հավելել է, որ արցախցիների վերադարձի մասին խոսում են բոլորը, բացի Հայաստանի իշխանություններից։

Ղուլյանը նշել է, որ միևնույն ժամանակ, ռուս խաղաղապահների գործողություններն Ադրբեջանի էթնիկ զտումների համատեքստում բազմաթիվ հարցեր են առաջացնում։ «Սա բարդացնում է խնդրի լուծումը, բայց ամեն ինչ կախված է Արցախի ժողովրդի կամքից»,- շեշտել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը նվազեցնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ «Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը պարտադիր չէ՝ ամբողջ զորախմբի դուրսբերում նշանակի, բայց բուն հայտարարությունն ինքնին բացասական քաղաքական ազդեցություն կունենա»,- եզրափակել է Ղուլյանը։

Աշոտ Ղուլյան Ռուս խաղաղապահներ Արցախ Ադրբեջան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին