f

Անկախ

Լոլոներ չպատմե՛ս. Տավուշը հանձնելով՝ Ալիևին ես տալիս Սյունիքի բանալին. Խոսրով Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին


Հայաստանի Հանրապետության ամենաամուր պաշտպանական հատվածը՝ Տավուշի մարզի անվտանգության գոտին, Ալիևին հանձնելը պատմական ձեռքբերում է համարում Հայաստանը ներկայացնող իշխանությունը, միակողմանի զիջում է համարում Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը. սա իրոք պատմական քայլ է, որովհետև առաջին անգամ է Հայաստանն Ադրբեջանին զիջում իր պետության ամենակարևոր պաշտպանական գիծը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպես գնահատեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Փաշինյանի ձևակերպումը՝ Ադրբեջանի օգտին տարածքային զիջումները՝ որպես պատմական ձեռքբերում: Նա նաև ընդգծեց, որ Տավուշի մարզի այդ հատվածը մեր միակ երաշխավորված պաշտպանական գիծն է, որն այս իշխանությունն ուղղակիորեն քանդում է՝ Տավուշի մարզում ապրելը դարձնելով խիստ ռիսկային։

«Ո՞վ է երաշխավորելու, որ այդ սահմանին կանգող ադրբեջանցին կրակահերթ չի արձակելու իր այգում աշխատող մեր գյուղացիների վրա։ Ասում են, թե կունենանք սահման՝ շփման գծի փոխարեն, դա ուղղակի հեքիաթ է, այդ նոր դիրքերում կանգնած ադրբեջանցիները՝ անկախ նրանից, թե նրանց անունն ի՞նչ ենք դնում՝ զինվո՞ր, թե՞ սահմանապահ, կրակելու են հայ գյուղացիների ուղղությամբ, հետևապես կրկնում եմ՝ Գյուլնազ տատու հեքիաթներ պետք չի պատմել»,- ասաց Հարությունյանը։

Նրա դիտարկմամբ՝ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո Հայաստանի իշխանության կողմից Հայաստանի տարածքները միակողմանիորեն, միանձնյա, բանավոր համաձայնությամբ Ադրբեջանին նվիրելով և Հայաստանի Կառավարության նիստերում հայկական տարածքների անվանումները ադրբեջաներենով անվանելով, առանց սահմանագծման և սահմանազատման արդյունքների, Հայաստանի իշխանության ղեկավարն Ադրբեջանին հրավիրեց Հայաստան։

«Ադրբեջանին ասացին՝ էստի՛ համեցեք. Արցախը տվեցինք, հիմա եկեք Հայաստան»,- նկատեց Հարությունյանը՝ շարունակելով՝ եթե Տավուշի մարզի հատվածը պաշտպանական առումով դարձնում են խոցելի, ապա Ադրբեջանին տրվող այդ տարածքները դառնալու են ադրբեջանական ռազմական հենակետեր՝ վերածվելով Հայաստանի անվտանգության համար լրջագույն սպառնալիք ներկայացնող կառույցների։

«Ի՞նչն է խանգարելու ադրբեջանցիներին՝ մեզ հետ անել այն, ինչ անում էին 90-ականներին, երբ մեկ ամսում 30 անգամ պայթեցնում էին Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը։ Ո՞վ է ասել, որ «Գազպրոմ» ընկերությունը կերաշխավորի այդ գազատարի անվտանգությունը, իհարկե չի անի, այդ անվտանգությունն իր վրա չի՛ վերցնի»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը կունենա նաև պարենային անվտանգության խնդիր, որովհետև խցանվում է արտաքին աշխարհին մեզ կապող գլխավոր ճանապարհը։

«Մեր երկրի սնուցման աղբյուրը փակում են, իսկ դրանից հետո ծանրաբեռնվածությունն ընկնելու է Բավրայի անցակետի վրա, որի պարագայում Մառնեուլիում ապրող ադրբեջանցիներն իրենց զգացնել են տալու։ Սա Հայաստանի վերջի սկիզբն է. եթե Տավուշն էլ զիջվեց, դա լինելու է հայոց պետականության վերջի սկիզբը, իսկ այս իշխանությունը փոխելուց հետո վիճակը շտկելը չափազանց դժվար է լինելու, այնպես որ, սա անդառնալիության կետն է, որն անցնում են։ Թող ասեն՝ ինչո՞ւ են շտապում հանձնել Տավուշը, ո՞վ է ատրճանակը դրել ձեր քունքին՝ պահանջելով հանձնել Տավուշը»,- խոսքը եզրափակեց Խոսրով Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում. 

Խոսրով Հարությունյան Տավուշի մարզ Տեսանյութ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին