Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Օրինաչափ է, որ ապրիլի 24-ի՝ ցեղասպանության տարելիցի նախօրեին Իլհամ Ալիևին, որպես նվեր, սահմանազատում կոչելով, հանձնում են Տավուշի մարզից տարածքներ։ Նույն օրինաչափությամբ մի քանի օր առաջ պայթեցրին մեր փառապանծ հաղթանակների վկա, հաղթական ճակատամարտերի պլանների մշակման տեղ ՊՆ-ի հին շենքը։ Ապրիլի 17-ին Ոսկեպարի մշակույթի տանը կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի առջև դրված էին ՀՀ եռագույն դրոշի գույներով 3 ավազե ժամացույց։