Air France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Օսակայից Փարիզ թռչող Boeing 777 ինքնաթիռը Բաքվի օդանավակայանում վթարային վայրէջքի թույլտվություն է խնդրել՝ օդանավում առաջացած ծխի պատճառով։
Օդանավակայանում հայտարարված տագնապի ազդանշանից հետո վթարային-փրկարարական ծառայությունները բերվել են պատրաստության։ Air France-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Բաքվի ժամանակով 16:37-ին։ Ինքնաթիռի 280 ուղեւորներն անհապաղ տարհանվել են, տուժածներ չկան։
Ինքնաթիռը ներկայում զննում են, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպի բոլոր պատճառները պարզելու համար։