f

Անկախ

Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX


Բոլորովին վերջերս Անդրկովկասում «մեծ աշխարհաքաղաքական իրարանցում կամ մեծ փոթորիկ» կանխատեսեցին Քաթարի Al Jazeera և թուրքական Anadolu Ajansı գործակալությունները: Նրանք համարում էին, որ Հայաստանը, պարտություն կրելով երկրորդ ղարաբաղյան պատերազմում և ամեն ինչի համար մեղադրելով Ռուսաստանին, «կսկսի հեռանալ Մոսկվայից՝ աղմուկով գժտվելով նրա հետ, և կմերձենա ԱՄՆ-ին ու ԵՄ-ին»: Ավելին, ենթադրվում էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները մոսկովյանից տեղափոխելով արևմտյան հարթակներ՝ «Երևանին կհաջողվի ամեն ինչի մասին պայմանավորվել Բաքվի ու Անկարայի հետ հակառուսական հիմքով և դուրս մղել Ռուսաստանին այդ շրջանից»: Ընդ որում, շատ հայ և արևմտյան փորձագետներ փաստացի միահամուռ էին այն տեսակետով, որ Երևանը մի քանի նախնական քաղաքական նախերգանքներից հետո կդնի ՀԱՊԿ-ին մասնակցության հարցը, որը հետխորհրդային «դարաշրջանում» կարևորագույն կառույց է համարվում ռազմական անվտանգության ոլորտում:

Պարզվեց, որ Վրաստանից հետո ևս մի արևմտյան ազդեցության անկլավի հայտնվելն Անդրկովկասում անախորժ է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի համար, իսկ Երևանը կարող է աշխարհաքաղաքական իզգոյ դառնալ իր շրջապատում՝ «արևմտյան թիկունքի» կողմից պաշտպանվելու հույսեր փայփայելով: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը շարունակ հայտնվում են իրադարձությունների պոչին, չեն կարողանում հաշվարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր գործողությունները և նրա դիվանագիտական հնարամտության ունակությունները: Մասնակցելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններին արևմտյան հարթակներում՝ նա ջրի երես հանեց հայկական արտաքին քաղաքականության մտադրություններն ու նպատակները և ճիշտ պահին սկսեց դնել իր շեշտերը՝ փոխելով հավասարակշռությունը տարածաշրջանում: Ավելի ստույգ՝ նա սկսեց թեքել այնտեղ աշխարհաքաղաքական մրցակցության ուղղությունները ոչ տարածաշրջանային խաղացողներին չեզոքացնելու կողմը, ինչն ակնհայտ դարձավ ԲԱՄ-ի հոբելյանի կապակցությամբ նրա Մոսկվա աշխատանքային այցից հետո:

Ալիևին հաջողվեց վերացնել գլխավոր կաշկանդող գործոնը Մոսկվայի հետ հարաբերություններում՝ հավասարակշռությունը  Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

Երկրորդ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում թերևս առաջին անգամ խոսք չեղավ Հայաստանի մասին և նշվեց Ռուսաստանի դերի գործոնը ոչ միայն «Կովկասում տարածաշրջանային անվտանգության առումով», այլև «ավելի լայն աշխարհագրությամբ»:

Երրորդ՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հիմնախնդիրը սկսեց քննարկվել երկկողմ ձևաչափով՝ առանց միջնորդների, ինչը ներկայիս պայմաններում նշանակում է Արևմուտքի դուրսմղում բանակցային գործընթացից: Այժմ սահմանազատումների, հաղորդակցությունների բացման և խաղաղության պայմանագրի գործում Ադրբեջանը մտադիր է գործել ինքնուրույն և միայն Հայաստանի հետ շփվելով, որը, ամենայն հավանականությամբ, այդ ուղղությամբ մնում է առանց «արևմտյան թիկունքի»:

Չորրորդ՝ ինչպես որ ենթադրվում էր, դեպքերի նման ընթացքը քննադատության նոր ալիք   հարուցեց Արևմուտքի կողմից Ադրբեջանի հասցեին: Ալիևը հայտարարեց, որ արևմտյան երկրները «փաստացի սառը պատերազմ են սկսել Ադրբեջանի դեմ»: Նրա խոսքով. «Մենք հայելային միջոցներ ենք ձեռնարկում և չենք անցնում կարմիր գծերը: Միակ հնարավոր ռիսկերը, որոնց մենք կարող ենք բախվել, կարող են բխել արտասահմանից: Մենք պետք է մեր դարպասները փակ պահենք նրանց համար, ովքեր խնդիրներ են ստեղծում, և բաց պահենք մեր հավատարիմ հյուրերի համար»:

Վերջապես, Թուրքիան հայտարարել է, որ մտադիր չէ «Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման անջատ բանակցություններ վարել՝ առանց Ադրբեջանի հետ նրա խաղաղության պայմանագրի»:

Այժմ դեպքերի հետագա ընթացքի կանխատեսվող սցենարը տարածաշրջանում, ինչպես կարծում է Ռուսաստանի ԱԳՆ-ն,  երևում է որպես «Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համալիր եռակողմ պայմանավորվածությունների լիակատար իրականացում, ներառյալ Բաքվի և Երևանի խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տրանսպորտային հաղորդակցությունների բացումը տարածաշրջանում և հայ-ադրբեջանական սահմանազատումը»: Միաժամանակ Ռուսաստանի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ Պուտինն ու Փաշինյանը «կարճաժամկետ հեռանկարում կարող են անձամբ քննարկել տարբեր հարցեր»: Դա հանգեցնում է այն մտքին, որ պատրաստվում է հայկական ղեկավարի այցը Մոսկվա: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասաց, որ Ռուսաստանը Հայաստանից սպասում է «հստակ արձագանք  ԱՄՆ-ի և Եվրամիության հետ «ռազմա-քաղաքական պայմանավորվածությունների» մասին լուրերի հայտնվելուց հետո, և որ «Մոսկվայում չեն զարմանա, եթե պարզվի, որ ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչները Բրյուսելում իրոք պարտադրել են Երևանին պլաններ, որոնք նախատեսում են ռուսական ռազմաբազայի և ռուս սահմանապահների փոխարինում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մասնագետներով: Այդ իրադարձությունների խորապատկերում Մոսկվայում և Երևանում շատ հարցեր են կուտակվել, և կողմերին լուրջ խոսակցություն է սպասում չափազանց զգայուն հարցերի շուրջ:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REX

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Ռուսաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին