Այս պահին խիստ լարված վիճակ է Կիրանցում։ Բնակիչները նկատել են սակրավորների, որոնք պետք է ականազերծեն տարածքը՝ ադրբեջանցուն հանձնելու համար։
Հիշեցնենք, որ Փաշինյանի ձեռք բերած համաձայնության արդյունքում Կիրանցի որոշ գյուղեր ու գերեզմաններ անցնելու են Ադրբեջանին։ Բնակիչները գերլարված են։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի փոխանցմամբ՝ արդեն տեղեկություններ կան ականի վրա քաղաքացու պայթելու մասին։
Կադրերում բնակիչները վրդովված ասում են, որ դեռ շատերը պետք է պայթեն, իսկ երեխաները արտասվում են։