Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել ոչ պարտադիր բանաձևին, որը ԵՄ-ին հորոդրում է Վրաստանի հետ չսկսել անդամակցության բանակցությունները, քանի դեռ գործում է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրենքը։ Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30։
Ըստ «European Truth»-ի՝ բանաձևի նախագծում ասվում է, որ Եվրախորհրդարանը դատապարտում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի կրկնակի քննարկումը խորհրդարանում և նշում, որ այն չի համապատասխանում Եվրամիության արժեքներին, հակասում է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հավակնություններին, վնասում է երկրի հեղինակությունը և սպառնում նրա եվրաատլանտյան ինտեգրմանը։
«Եվրախորհրդարանը համարում է, որ ԵՄ-ն չպետք է սկսի Վրաստանի հետ անդամակցության բանակցությունները, քանի դեռ երկրում նման օրենք է գործում»,- ասված է բանաձևում։