f

Անկախ

ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս


Եվրոպական միության Հայաստանի գրասենյակում հյուրընկալվեցի ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Մարագոսին, ՀՀ-ում ԵՄ Հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Սիլվիա Մարիա Զեհեին և Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական պատասխանատու Մարիա Պապամիխայլին։ Խոսեցի Տավուշում առկա իրավիճակի, այնտեղից սկսվող դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերի մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Իմ մտահոգությունն արտահայտեցի Ոսկեպարի 7-րդ դարի սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու ճակատագրի համար․ չնայած փոխվարչապետի գրասենյակը փոխանցել էր, որ մնալու է Հայաստանի տարածքում, այդքան էլ հավատարժան չէ, որովհետև մենք նման խոստում լսեցինք նաև Արցախի պատերազմից հետո Դադիվանքի մասին, երբ ասում էին, որ Դադիվանքի ճանապարհը կմնա հայկական կողմին, և կարող ենք անխոչընդոտ այցելել, սակայն չեղավ։

Դեսպանի հետ զրույցում բարձրացրի Եվրամիության դիտորդների հարցը, ովքեր թվով 2000-ն են: Նշեցի, որ բնակվելով ավելի ապահով տեղերում, անհնար է իրենց կողմից դիտարկել իրավիճակը և կրակոցների պահին լինել դեպքի վայրում․ նրանք հաճախ արձագանքում են կրակոցներին կամ որևէ միջադեպի կատարվելուց ժամեր անց կամ մեկ օր հետո։ Խոսելով արցախահայության մասին՝ ընդգծեցի նրանց վերադարձի հարցի կարևորությունը՝ միջազգային երաշխիքների պայմաններում։ Քննարկեցինք նաև վիզաների ազատականացման հարցը։

Նշեցի, որ հաճախ են հայերը բախվում դժվարությունների վիզաներ ստանալու հարցում։ Անդրադարձա նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ժողովրդավարության սպառնալիքներին, այդ թվում՝ Հայաստանում առկա քաղբանտարկյալների խնդիրներին։

Դեսպանը մեկնաբանեց, որ ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման և սահմանագծման հիմք, և ողջունում է այդ գործընթացի մեկնարկը։ Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը, պարոն Մարագոսն ընդգծեց, որ այն կենտրոնացած է խաղաղությանն ու կայունությանը աջակցելու իր մանդատի իրականացման վրա, և դիտորդների ներկայությունն արդեն տվել է շատ կոնկրետ արդյունքներ՝ միջադեպերի կրճատման առումով։

«Սա քաղաքացիական առաքելություն է։ Նրանք իրենց մանդատի հիման վրա վերահսկում են իրավիճակը։ Բացի այդ, ժողովրդավարական հասարակությունում օրենքի գերակայությունը պահպանելու համար նրանք, ում վստահված է հասարակության ոստիկանական գործը, իրենք պետք է ենթակա լինեն օրենքի առջև պատասխանատվության։ ԵՄ-ն վերահսկում է իրավիճակը և կապի մեջ է ՄԻՊ գրասենյակի հետ»,- նշել է իր խոսքում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպանը։

Հայաստան Թագուհի Թովմասյան

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին