ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Իսրայելի և Պաղեստինի առաջնորդներին վերսկսել մերձավոր արևելքի խաղաղության գործընթացը:
«Հասել է հստակ որոշումներ կայացնելու պահը », – ասել է նա Թել Ավիվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Սա արդեն իր չորորդ այցն է Իսրայել պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց ի վեր:
Քերին Իսրայելին և Պաղեստինին շտապեցնում է խաղաղության բանակցությունները վերսկսելու հարցում:
Հանդիպելով Իսրայելի նախագահ Մահմուդ Աբբասի և Իսրայելի վարչապետ Բենջամին Նատանյահույի հետ՝ Քերին նկատել է, որ երկու կողմերը թերահավատությամբ և ցինիզմով եմ վերաբերվում բանակցությունների վերսկսմանը:
«Ես ճանաչում եմ այս տարածաշրջանը բավականին լավ, և կարող եմ ասել, որ կա թերահավատություն, ինչպես նաև որոշ աստիճանի ցինիզմ, և դրա համար պատճառներ կան: Նախկինում եղել են հուսալքության պահեր:», – ասել է պետքարտուղարը՝ հավելելով, որ նա հույս ունի խաղաղության հասնել:
