Մալբորո սիգարետի գովազդում նկարահանված դերասանը մահացել է թոքերի հիվանդությունից

Marlboro_adMarlboro սիգարետների գովազդում կովբոյի դերակատարը վախճանվել է երկարատև թոքերի հիվանդությունից: Էրիկ Լոուսոնը գովազդային տեսահոլովակում նկարահանվել է 1970-ականներ վերջից : Նա մահացել է  հունվարի 10-ին 72 տարեկան հասակում: Սակայն նրա կինը`Սյուզան Լոուսոնը իր ամուսնու մահվան մասին միայն այժմ է հայտնել: Հայտնի է, որ Լոուսոնը տառապում էր թոքերի խրոնիկ հիվանդությամբ:

Դերասանը խաղացել է հեռուստաշոուներում, սերիալներում`”Դինաստիա”, “Չառլիի հրեշտակները” և “Մալիբուի փրկիչները” ֆիլմերում: 1997թ Լոուսոնը վեստերն նկարահանվելիս ստացած վնասվածքի պատճառով  ստիպված էր թողնել կարիերան:

Ինչպես հաղորդում է  Associated Press-ը, Լոուսոնը սկսել է ծխել 14 տարեկանում և չի կարողացել թողնել այդ հիմար սովորությունը մինչև այն պահը, երբ բժիշկները հայտնաբերել են  թոքերի հիվանդությունը: Դադարեցնելով գովազդել ծխախոտի արտադրանքը, Լոուսոնը սկսեց նկարահանվել այն տեսահոլովակներում , որոնք հակառակը` նախազգուշացնում էին ծխախոտի վնասի մասին և ծաղրում `Մալբորոյի տեսանյութը իր կովբոյով  : Նա նաև այդ թեմայով ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ: Սյուզան Լոուսոնը խոստովանել է, որ “Նա գիտեր, որ ծխախոտը իրեն կկործանի, բայց չէր կարողանում թողնել”:

Պետք էնկատել, որ Էրիկ Լոուսոնը առաջին “Մալբորոյի կովբոյը” չէ, որ կործանվել է ծխախոտի պատճառով: 1987թ. թոքերի էմֆիզեմայիվց վախճանվեց Դեվիդ Միլերը, իսկ 1995թ. թոքերի քաղցկեղից մահացավ Դեվիդ Մակլինը:

Էրիկ Լոուսոնը ուներ վեց երեխա, 18 թոռ և 11 ծոռ:

 

Անկախ

Tags: , , ,