Շունը որպես վկա կանչվել է դատարան

Labrador-3365336

Տանգո անունով լաբրադորը ֆրանսիական Տուր քաղաքի դատարան է կանչվել բեյսբոլի մականի հարվածներով սպանված տիրոջ  գործով որպես վկա: Պաշտպանական կողմը խիստ ելույթ է ունեցել հետաքննությանը նման մոտեցման համար: Ի դեպ, դա երկրում  առաջին դեպքը չէ, որ շունն է կանչվում դատարան վկայության:

Տուրի իշխանությունները  քննչական փորձագիտություն են անցկացրել. Նրանք ստիպել ենթադրյալ մարդասպանին մականը ճոճել Տանգոյի, իսկ հետո` մեկ ուրիշ լաբրադորի վրա: Ապա համեմատել են կենդանիների ռեակցիաները: 2 շներն էլ կտրուկ ցնցվել են, երբ հսկայական փայտե մականը նրանց դնչի մոտով է անցել: Ինչ ենթադրություն կարելի է դրանից անել, պարզ չէ սակայն կասկածյալի փատաբան Լաֆարժը կտրուկ է արտահայտվել հետաքնության նման մեթոդների դեմ, գտնելով, որ շան ցանկացած շարժում կարելի է  ընդունել լուրջ ցուցմունքի տեղ: Նա հայտարարել է, որ նման մեթոդները «սասանում են ֆրանսիական դատական համակարգի հիմքերը»:

Այս իրավիճակի  թվացալ անհեթեթությամբ հանդերձ, նման մեթոդներ Ֆրանսիայում էլի են կիրառվել:

6 տարի առաջ, Սկուբի անունով շունն առաջին կենդանին էր երկրում, որ որպես վկա դատարան կանչվեց: Սկուբիի 59-ամյա տիրուհուն սպանել էին ու, շունն այդ սպանության միակ վկան էր: Երբ կենդանուն ցույց տվեցին գլխավոր կասկածյալին, նա սկսեց բարձր հաչալ: Թե դատավորն ինչ վճիռ կայացրեց այդ գործով, չի հայտնվում:

Անկախ

Tags: , ,