«Առնվազն անհրաժեշտ է չլինել Հայոց բանակի դասալիքը». Ռ. Հակոբյանը՝ «Ժամանակ» թերթի խմբագրին

ruben-hakobyan

«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժամանակ» թերթը իր այսօրվա համարում տեղեկություն է տարածել, որ «Ժառանգության» վարչությունն ինձ խիստ քննադատել ու անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ինձ նախատել է, որ ԱԺ մյուս խմբակցությունների ներկայացուցիչների հետ սահմանային դիրքեր այցելելու նպատակով մեկնել եմ Արցախ, որի կազմում են եղել նաեւ Հովիկ Աբրահամյանը եւ Սեյրան Օհանյանը:

Այն, որ այս լրատվությունը բացարձակ անհեթեթություն է եւ իրականության հետ որեւէ աղերս չունի` դրան չէ, որ ուզում եմ անդրադառնալ: Խոսքս այս թերթի խմբագիր-տեսակին եմ ուզում ուղղել. մարդ, որ բանակում չծառայելու նպատակով կեղծել է փաստաթղթերը, դասալքության համար ՀՀ օրենքներով դատապարտվել եւ, պարզվում է` դատարանում էլ հարազատ մոր վրա ցուցմունք է տվել, որ մայրն է կեղծել փաստաթղթերը` այս տեսակը, բնականաբար, որեւէ սրբություն չի կարող ունենալ` նաեւ նման «անմեղ» ստեր տարածելու համար:

Այ, որ Հայոց բանակից չփախչեր, Հայ զինվորի հետ ծառայելու ընթացքում որոշ տղամարդկային հատկանիշներ ձեռք բերեր, (իսկ, վստահ եմ, որ մարդկանց բամբասելու եւ նրանց մասին կեղծ լուրեր տարածելու համար բանակում մի քանի դաստիարակիչ ապտակ կստանար զինվորներից` այցելության ընթացքում այդ տեսակին հանդիպեցի դիրքերում), գուցե նման դեպքերում հասկանար, թե որչափ կարեւոր է այդ պահին լինել նույն այդ դիրքերում սպանված զինվորի ընկերոջ կողքին, խոնարհվել նրանց առջեւ… Ես հատկապես եղա այն դիրքում, որտեղ մենք վերջերս տվել էինք երեք զոհ:

Իսկ այդպիսին լինելու համար առնվազն անհրաժեշտ է չլինել Հայոց բանակի դասալիքը, այդ նպատակով չկեղծել փաստաթղթեր, եւ, որ ամենանողկալին է` հարազատ մոր վրա ցուցմունքներ չտալ: Բայց, ուզում եմ հուսալ, որ ուշ չէ` դեռ կարող է ուղղվել, կարծեմ, դեռ երիտասարդ է: Թե…»:

 

Անկախ

Tags: ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

CAPTCHA
Reload the CAPTCHA codeSpeak the CAPTCHA code
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>