Իրաքի քրդերը զենք են ստացել Իրանից

Masud barzaniԻրաքում քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ իրենք զենք են ստացել Իրանից:

«Իրանը դարձել է առաջին երկիրը, որ արձագանքել է քրդերի խնդրանքին և զենք մատակարարել մեզ»,- ասել է Մասուդ Բարզանին:

Ավելի վաղ, Իրանի և Իրաքի ղեկավարները պայմանավորվել էին համատեղ գործողություններ ձեռնարկել «Իսլամական հանրապետություն» խմբավորման զինյալների դեմ, ովքեր գրավել էին Իրաքի հյուսիսային  շրջանները և առաջ շարժվում Քուրդիստան:

Ուշագրավ է, որ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը Իրաքի նորանշանակ վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը դեմ է հարևան երկրում ռազմական միջամտությամբ խնդիրների լուծմանը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Tags:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

CAPTCHA
Reload the CAPTCHA codeSpeak the CAPTCHA code
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>