Մայիսի 14-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Քեմփ-Պենդլտոն ռազմաբազայի տարածքից տարհանվել է ավելի քան 40 հազար մարդ: Պատճառը հսկայական արագությամբ տարածվող բնական հրդեհն է:
Առայժմ հրշեջներին չի հաջողվում տեղայնացնել Սան-Դիեգոյում ու նրա մատույցներում տարածվող հրդեհը, որտեղից ցերեկը տարհանվել են 30 հազար տների բնակիչները:
Հրդեհը բռնկվել է մայիսի 13-ին, տեղական ժամանակով` առավոտյան: Մեկ օրում հրդեհը տարածվել է ավելի քան 400 հա տարածության վրա: Վնասվել է ռազմաբազայի մի քանի շենք: Իրավիճակը բարդանում է անոմալ շոգ եղանակով.օդի ջերմաստիճանը տեղում գերազանցում է 40 աստիճանը ըստ Ցելսիուսի: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 1,8 հազար մարդ, ներգրավված է ավիացիան:
Tags: հրդեհ, ռազմաբազա