Էստոնիայի առաջին տիկինն անծանոթ տղամարդու հետ գրկախառնվել է մարդաշատ վայրում

374x313Էստոնիայի առաջին տիկինը հայտնվել է տհաճ իրավիճակում.նրան բռնացրել են երիտասարդի հետ գրկախառնված: Տեղի ԶԼՄ-ների տեղեկացմամբ, նախագահի կինը Տալինի սրճարաններից մեկում, ողջ գիշեր պարել է, գրկախառնվել ու համբուրվել իր  երիտասարդ ուղեկցի հետ: Առաջին տիկնոջ ու խորհրդավոր երիտասարդի լուսանկարը հայտնվել է  Kroonika պարբերականում ու ավելին, հրատարակության կայքում նաև տեսանյութ է տեղադրված, որտեղ այդ ջերմ գրկախառնությունն է տեսագրված: «Մի օգոստոսյան գիշեր առաջին տիկին Էվելին Իլվեսը մոռացավ իր կարգավիճակի  ու ամուսնության մասին: Մայրաքաղաքի Komeet   սրճարանում նա համբուրվում ու գրկախառնվում էր խորհրդավոր անծանոթի հետ»,-գրում է հրատարակությունը: Այդ սեղանը նա դեռևս օգոստոսին էր ամրագրել, որտեղ այդ օրը երեկույթ էր անցկացվում: Իսկ երբ առավոտյան հյուրերը հեռացել են, նա դուրս է եկել պարահարթակ անծանոթ տղամարդու հետ: Ականատեսներն ասում են, որ Էվելին Իլվեսն ու նրան ուղկեցող տղամարդն իրենց սիրահարների նման էին պահում, իսկ  հետո միասին էլ հեռացել են սրճարանից: «Նրանք նստել են S –դասի Mercedes, որի ղեկին մի տղամարդ է եղել ու նրանք հեռացել են մեքենայով»,-հաղորդում է  Postimees-ը: Տղամարդու մասին քիչ բան է հայտնի, թերևս միայն այն, որ տեսքից 28-30 տարեկան է ու խոսում է էստոներեն: Հետաքրքրական է, որ մինչ  տիկինը զվարճանում էր բարում, նրա ամուսինը` Թոմաս Հենդրիկ Իլվեսը քաղաքում չէր: Ինքը` Էվելին Իլվեսն ու նախագահի գրասենյակն այդ միջադեպը չեն մեկնաբանել:

Tags: