Ոտքերի այտուց

այտուցԱյտուց (լատիներենից` oedema) նշանակում է օրգաններում ու արտաբջջային հյուսվածքներում հեղուկի կանգ:

Տեսակները
- Հիդրեմիկ այտուցը կապված է ավելորդ հեղուկի կուտակմամբ երիկամների հիվանդությունների ժամանակ:
- Կախեկտիկ այտուցներն առաջանում են սիրտ-անոթային հիվանդությունների կամ օրգանիզմի հյուծման ժամանակ:
- Կանգային այտուցը գոյանում է անոթների թափանցելիության հետևանքով, մազանոթներում ճնշման ու արյան մեջ ալբումին սպիտակուցի նվազմամբ:
- Մեխանիկական այտուցները վնասվածքների հետևանք են ու կարող են առաջանալ հղիության և ուռուցքների ժամանակ:
- Նեյրոպաթիկ այտուցներն առաջանում են ալկոհոլամոլության ու շաքարային դիաբետի ժամանակ:
- Ալերգիկ այտուցը (Կվինկեի) մաշկի խոր այտուց է, որը շատ արագ է զարգանում ու ճիշտ բուժման դեպքում արագ էլ ներծծվում է:
Հաճախ այտուցվում են ծայրանդամները, որովայնային ու ստոծանային խոռոչները, ենթամաշկային ճարպային բջջանքը:

Ոտքերի այտուցի պատճառները
- Ոտքերի վրա մեծ ծանրաբեռնվածությունը:
- Մեծ քանակությամբ հեղուկի օգտագործումը, հատկապես քնից առաջ:
- Նյութափոխանակության խանգարումը:
- Հարթաթաթությունը:
-Խաչած ոտքերով նստելը:
- Ցածր կամ չափազանց փափուկ նստատեղին երկար նստելը:
- Ավելորդ քաշը:
- Սխալ ընտրված կոշիկը. չարժե հագնել չափազանց բարձր կամ լրիվ հարթ ներբանով կոշիկ: Նախընտրելի են ցածրակրունկները: Կոշիկը պետք է ազատ լինի, չսեղմի ոտքը, իսկ մատները դասավորված լինեն կանոնավոր, ոչ իրար վրա:
- Երակների վարիկոզ լայնացում. այս դեպքում այտուցն աստիճանաբար է առաջանում, սկզբում այն քիչ արտահայտված է, իսկ երեկոյան, ուղղահայաց դիրքում նկատելի շատանում է: Քնից կամ հանգստից հետո այտուցը կարող է անհետանալ կամ նվազել ու վերականգնվել կրկին հաջորդ օրը` երեկոյան, օրվա երկրորդ կեսին: Ոտքերին այտուցներն առաջանում են արյան հոսքի խանգարման հետևանքով: Զարկերակներում մեծանում է հիդրոստատիկ ճնշումը: Արյան երկարատև կանգը բարձրացնում է ճնշումը սկզբում զարկերակներում, ապա նաև ամենամանր անոթներում:
- Սիրտանոթային աշխատանքի խանգարում:
- Երիկամների հիվանդություն: Այս դեպքում ուժեղ այտուց է առաջանում ու տարածվում է ստորին երկու վերջույթներում, առանց քորի, ցավի ու ջերմության տեղային բարձրացմամբ է ուղեկցվում : Այտուցվում են նաև կոպերը, մուգ շրջաններ են առաջանում աչքերի տակ, հաճախ մեզի գույնն է փոխվում ու քանակը` նվազում:
Աղիքների հիվանդության ժամանակ ախտանշանները նման են «երիկամայինին», սակայն ուղեկցվում են ոչ թե միզարտադրության խանգարմամբ, այլ ավելի տևականությամբ:
Ոտքերը կարող են այտուցվել նաև սուր ռեսպիրատորային հիվանդություններից հետո: Դա ևս վկայում է բարդ հետևանքի` երիկամների հիվանդության մասին:
- «Փղային հիվանդություն»: Այդ դեպքում խախտվում է մաշկի ու ենթամաշկային բջջանքում ավշահոսքը: Դրա պատճառով ուժեղ այտուցներ են առաջանում, հաճախ` ստորին ծայրանդամներում, ինչի հետևանքով ոտքերը փղի ոտքեր են հիշեցնում:
- Վահանաձև գեղձի հետ կապված նույնպես կարող են ձիգ այտուցներ առաջանալ, որոնք սեղմելիս փոսիկներ չեն մնում: Այս հիվանդությունից կարող են այտուցվել նաև լեզուն, ուսերը, առաջանում է թուլություն, քնատություն, մրսկանություն, փորկապության երևույթներ:
- Ոտքերի այտուցը կարող է առաջանալ նաև ինչպես մակերեսային, այնպես էլ խորադիր սուր թրոմբոֆլեբիտի ժամանակ: Սակայն այդ դեպքում ոտքերում նաև ցավ է լինում, կարմրություն, ջերմություն է այտուցի հատվածում առաջանում:
Բուժումը ժողովրդական միջոցներով
-1 բաժին բևեկնախեժ (սկիպիդար), 2 մաս գերչակի ձեթ: Տաքացնել գերչակի ձեթը, մեջը լցնել սկիպիդարն ու դրանով շփել ոտքերը, ապա բամբակյա գուլպաներ հագնել:
- 1 ձվի դեղնուցը խառնել 1 թ/գդալ սկիպիդարի ու 1ճ/գդալ խնձորի քացախի հետ ու այդ խառնուրդով ոտքերը լավ շփել:
- Հոգնած ու այտուցված ոտքերը կարելի է շփել մի կտոր սառույցով: Գերադասելի է, որ այն ոչ թե սովորական ջրից սառցակտոր լինի, այլ խոտաբույսերից պատրաստված թուրմից, ասենք` եղեսպակի, հազարատերևի, դաղձի կամ էլ նվենու:
- Ոտքերը կարելի է ծովաղ ավելացրած ջուրը դնել, ինչը թուլացնում է լարվածությունն ու հանգստացնում, ապա ոտքերի այտուցված հատվածները մերսել ներքևից վերև շարժումներով:
- Կոնտրաստային լոգանքներ: Հրաշալի օգնում են հոգնած ոտքերի դեպքում, ծանրությունն ու այտուցը վերացնում են թաթի հատվածում: Ոտքերը դրա համար պետք է մեկ տաք, մեկ սառը ջրի մեջ պահել (10 վայրկյան):
- Այս ամենից զատ, շատ օգտակար են մերսումն ու մարզումը: Երեկոյան ցնցուղից հետո չորացնել ոտքերն ու սկսել մերսել թաթերից: Ինքնամերսումը սկսում են ոտքի բութ մատից մինչև ծունկ, ապա ծնկից` ազդր: Կարելի է ոտքերը մարզել գետնին ոտնաթաթով ռետինե գնդակ գլորելով:
- Երեկոյան 7-ից հետո փորձեք հեղուկ քիչ օգտագործել: Ավելորդ հեղուկն օրգանիզմից դուրս բերելու համար կարելի է խոտերի թուրմ օգտագործել:
Այտուցները հղիության ժամանակ
Սա հաճախադեպ երևույթ է: Չէ՞ որ հղիության ժամանակ կանանց մոտ փոփոխվում է հորմոնալ ֆոնը: Գրեթե տասնապատիկ ավելանում է արգանդի կրճատումը, հետևաբար` վիժումը կանխելու պատասխանատու պրոգեստերոն հորմոնի քանակը: Սակայն նույն հորմոնը նպաստում է նաև հյուսվածքներում մեզի կանգին, ինչը ի վերջո այտուց է առաջացնում: Հղիության ընթացքում կանանց մոտ ջուր-աղային փոխանակության խանգարում է կատարվում, ինչը կարող է հանգեցնել ավիշի ու արյան հոսքի դեպի ոտքերի երակներ ու արյան անոթների պատերի փոփոխությունների:
Ինչ այտուցներ են լինում ու ինչպես կարելի է կանխարգելել դրանք: Ինչպես են առաջանում այտուցները
Միշտ չէ, որ հեղուկը կուտակվում է օրգանիզմում: Հղիության առաջին 3 ամիսների ընթացքում հազվադեպ է այտուցվածություն առաջանում: Արդեն երկրորդ եռամսյակի մոտ հղին կարող է նկատել, որ ոտքերի ու ձեռքերի մաշկը ձգված է: Ավելի ուշ դեմքն էլ ասես ավելի է կլորանում: Իսկ հղիության վերջին եռամսյակում այտուցվում են ձեռքերը, ոտքերը, դեմքը, փորը:
Ստուգելու նպատակով կարելի է մատով սեղմել ծունկը (ոչ մկանների մոտ) ու, եթե սեղմելուց փոսիկ է առաջանում ու անմիջապես չի անցնում, ապա այտուց կա:
Հղիության ընթացքում կանանց մարմնի զանգվածն աստիճանաբար է ավելանում. կտրուկ տատանումը վկայում է այտուցի մասին: Ուստի պոլիկլինիկաներում հետևում են հղիի քաշին:
Այտուցների տեսակները հղիության ժամանակ
Ֆիզիոլոգիական. որոշ կանանց մոտ դաշտանից առաջ թեթևակի այտուցվում են ոտքերն ու ծանրության զգացում է առաջանում: Հղիության ժամանակ այդ ախտանշաններն ամենայն հավանականությամբ, հաճախակի զգացնել կտան:
Ֆիզիոլոգիական այտուցները հղի կնոջ օրգանիզմի` նատրիումի ու ջրի կուտակման հակումն է, ինչը հատկապես զգալի է աղի սնունդը չարաշահելու, գերբեռնվածության դեպքում ու շոգին: Մարմնի զանգվածի ավելացումը ոտքերի համար ծանրաբեռնվածություն է ստեղծում, ինչը նույնպես այտուցի վտանգ է առաջացնում: Սակայն այդ այտուցները վտանգ չեն ներկայացնում առողջության համար, ու ծննդաբերությունից հետո ամեն ինչ կարգավորվում է, ոտքերն էլ նախկին չափերն են ընդունում:
Պաթոլոգիկ այտուցներ. հղիության ընթացքում երբեմն այտուցները հիվանդության ախտանշան են, ասենք, այսպես կոչված հղիների «ջրգողության», արտահայտվում է քաշի կտրուկ ավելացմամբ` մինչև 20 կգ, ուժեղ այտուցվում են ոտքերը, ձեռքերը, դեմքն ու գոտկատեղը: Կինը դժվարությամբ է կոշիկ հագնում, կռանում, աչքերը փոքրանում են կոպերի այտուցի պատճառով: Այդ ժամանակ պտուղը գործնականում չի տուժում, սակայն դա հեստոզի նախնական փուլն է: Այն պետք է բուժել, որ հետագայում հեստոզի ավելի ծանր ձևի չվերածվի, ինչն ուղեկցվում է նաև արյան բարձր ճնշումով ու սպիտակուցի անջատմամբ:
Ինչով է այտուցը վտանգավոր հղիի համար
Արտասահմանյան բժիշկները հակված են կարծելու, որ այտուցը ֆիզիոլոգիական երևույթ է ու բուժում չի պահանջում:
Այտուցը հեստոզի 3 հիմնական ախտանշաներից մեկն է (այն հետագայում կարող է թունավոր հղիության պատճառ դառնալ): Սովորաբար, հեստոզը հղիության 3-րդ եռամսյակում է արտահայտվում, սակայն հնարավոր է, որ անհատական զարգացում լինի:
Կանխարգելումը
Հղիները գիտեն, որ իրենց միշտ մասնագետը խորհուրդ է տալիս նման դեպքերում նվազեցնել օգտագործվող հեղուկի քանակը: Սակայն հիմա այն եզրակացության են հանգել, որ եթե հեղուկի քանակը սահմանափակվի, ապա օրգանիզմը կփորձի հեղուկը պահել օրգանիզմում` դրանով իսկ այտուցները շատացնելով:
Պետք է խմել օրական 1.5-2 լ հեղուկ (հաշվի են առնվում նաև մրգերը, ապուրն ու հյութերը): Շատ օգտակար են թարմ մզված հյութերը:
Լրիվ պետք է հրաժարվել ծարավ առաջացնող, ինչպես նաև` գազավորված ըմպելիքից, ապխտած ու մարինացված մթերքից:
Պետք է նվազեցնել աղի քանակը, սնունդը պետք է անալի լինի, քանի որ աղը հեղուկը պահում է օրգանիզմում: Աղի օրական նորմը պետք է 8 գ լինի սովորական 12-15 գ-ի փոխարեն:
Պետք է միրգ, բանջարեղեն ու ձավարեղեն օգտագործել` շոգեխաշած, խաշած կամ փուռը դրած: Երբեմն ծարավը կարելի է հագեցնել հյութալի խնձորով, նարնջով ու վարունգով:
Սնունդը պետք է լինի, խաշած, փուռը դրած, բայց ոչ երբեք տապակած:
Մասնագետի հետ համաձայնեցնելով` կարելի է խմել խոտաբույսերով թեյ, ցանկալի է` միզամուղ հատկությունով:
Սակայն միզամուղ դեղորայք նշանակվում է միայն ուժեղ արտահայտված այտուցի ժամանակ ու կարճ ընթացքով: Ինքնուրույն ոչ մի դեպքում չի կարելի միզամուղ ընդունել:
Իսկ հիմնականում հղիության ժամանակ այտուցի դեպքում պետք է պարզապես շարժուն կենսակերպ վարել: Շարժումը խանգարում է հեղուկի կանգին:
Շատ արդյունավետ է ոտքերը վեր բարձրացրած պառկելը:
Խուսափել շոգ վայրերից:
Ոտքերի լոգանք կարելի է անել, սակայն սառը ջրով` 20 րոպե:
Մերսումը նույնպես կօգնի այտուցի դեմ: Պետք է սկսել ոտնաթաթերից:
Սովորական կիտրոնով, բայց առանց շաքարի թեյը նույնպես զովացնող ու ծարավը հագեցնող միջոց է:
Այտուցի կանխարգելումը
Եթե հնարավորություն ունեք, ապա օրվա մեջ փորձեք փոխել կոշիկը, եթե հատկապես սիրում եք բարձրակրունկ հագնել:
Երեկոյան 7-ից հետո սահմանափակեք հեղուկի քանակը:
Օրվա ընթացքում փորձեք ոտքերի համար հանգիստ ապահովել, շփեք ու մերսեք:
Գոյություն ունեն հատուկ գուլպաներ, որոնք խոչընդոտում են այտուցառաջացումը:
Խուսափեք գազավորված ըմպելիքներից:
Քնեք ոտքերի տակ բարձ դրած:
Երեկոյան, տուն վերադառնալով, կրկին ոտքերի համար հանգիստ դիրք ապահովեք, ասենք` պառկեք ու ոտքերը բարձր դրեք, 10-15 րոպեից հետո շփեք ու մերսում կատարեք:
Եթե ոչինչ չի օգնում, իսկ այտուցներն ավելի հաճախակի են նեղում, կոշտանում ու մաշկի ջերմությունն էլ բարձրանում է, ապա անպայման դիմեք բժշկի:

Tags: , ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

CAPTCHA
Reload the CAPTCHA codeSpeak the CAPTCHA code
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>