Սպառնալիքներ և վնասվածքներ

ամուսինը ծեծել էԴեկտեմբերի 16-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Բազումի բաժին է դիմել 1980 թ. ծնված Լուսինե Ա.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, ամուսինը` 1969 թ. ծնված Կարեն Զ.-ն, մի քանի անգամ ձեռքերով հարվածել է իրեն և դեմքի մասում պատճառել վնասվածքներ:
Նույն օրը Լուսինե Ա.-ն հաղորդել է, որ նույն վիճաբանության ժամանակ ամուսինը խոհանոցային դանակով սպանության սպառնալիքներ է տվել, ապա դանակով վնասել իր հոնքը:
Լուսինե Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Դանակն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

 

Անկախ

 

ԱԶԲ-ի հետ համատեղ կիրականացվեն ծրագրեր մի շարք ոլորտներում

 Տիգրան Սարգսյան,Քլաուս Գերհաուզեր,ԱԶԲՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության տնօրեն Քլաուս Գերհաուզերին: Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը նշել է.«Ուրախ ենք, որ Ասիական զարգացման բանկի հետ մեր հարաբերությունները տարեցտարի խորանում են, ընդլայնվում են նաև փոխգործակցության ոլորտները»: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է շարունակել երկկողմ համագործակցությունը՝ իրականացնելով համատեղ տարբեր ծրագրեր:

Քլաուս Գերհաուզերը ևս գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության ընթացքից և նշել, որ վերջին 6-7 տարիների ընթացքում մեր երկրի տարբեր բնագավառներում ներդրվել է 750 մլն դոլար: Տեղեկացվել է, որ այժմ ՀՀ կառավարության հետ քննարկվում է գործընկերության հաջորդ հինգ տարիների ռազմավարությունը, որով ծրագրեր կիրականացվեն երկրի քաղաքային զարգացման, ջրամատակարարման, էներգետիկ անվտանգության ոլորտներում: Քլաուս Գերհաուզերը նշել է, որ ԱԶԲ-ն, բացի ֆինանսավորումից, պատրաստ է ցուցաբերել նաև տեխնիկական օժանդակություն:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին, գյուղատնտեսության բնագավառում հնարավոր համագործակցությանը և այլ հարցերի:

Անկախ

Յուրացման փաստով հարուցվել է քրեական գործ

ձերբակալվածԴեկտեմբերի 12-ին, ժամը 17.20-ին, «Հայփոստ» ՓԲԸ-ից ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են ստացվել, որ դեկտեմբերի 3-ին  ընկերության  մասնաճյուղերից մեկի փոստային բաժանմունքում դրամական միջոցների գույքագրում կատարելու արդյունքում արձանագրվել է 73.860 դրամի կոմերցիոն ապրանքների պակասորդ և 1.632.129 դրամի պակասորդ:
1955 թ. ծնված  Սոֆիկ Գ.-ն իր հայտարարություն-բացատրության մեջ նշել է, որ նոյեմբերի 28-ին, ժամը 13.00-ի սահմաններում, կորցրել է պահեստասենյակի և չհրկիզվող պահարանի բանալիները, որի մեջ եղել են վերը նշված գումարները:
Դեկտեմբերի 3-ին հատուկ մասնագետի օգնությամբ բացվել է պահարանը և պարզվել, որ նշված գումարները չկան:
Ոստիկանության Չարենցավանի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Սոֆիկ Գ.-ն 2011-2013 թթ. ընթացքում փոստային բաժանմունքում իրեն վստահված 73.860 դրամի կոմերցիոն ապրանքների և 1.632.129 դրամ գումարը յուրացրել ու ծախսել է անձնական կարիքների համար:
Սոֆիկ Գ.-ն միաժամանակ իր բացատրությամբ նշել է, որ գողության փաստը եղել է հորինված:
Ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքում  փաստի առթիվ ՀՀ քրեական  օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:

 Անկախ

Կառավարության ղեկավարն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը

10914_am_3 (1)Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՀ համագործակցության հետագա ընթացքը և հեռանկարները: Այս համատեքստում արծարծվել են ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին և տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր:

Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման ավտոճանապարհի մի շարք հատվածներ՝ նորովի

Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրան,ավտոճանապարհ ՀՀ տրանսպորտի  և կապի  նախարարությունից Անկախին հայտնեցին, որ իրենք     2013թ.  հիմնանորոգել   և շահագործման  են հանձնել  Սիսիանի տարածաշրջանով  անցնող  միջպետական  նշանակության  Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման միջպետական  նշանակության  ավտոճանապարհի 3.55 կմ ընդհանուր երկարությամբ առանձին ճանապարհահատվածները:

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերությունը:Կատարվել են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ:

Անկախ

Դոլարը`405.25 դրամ

դոլարԴեկտեմբերի 17-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.25 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.25 դրամ:

 Անկախ

Հայաստան կժամանի ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական դ-ր Էվելին Ֆարկասը

Էվելին ՖարկասըՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ ս.թ. դեկտեմբերի 18-19-ին երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով խորհրդակցությունների նպատակով  Հայաստան կժամանի ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական դ-ր Էվելին Ֆարկասը:

 

Այցի ընթացքում դ-ր Ֆարկասը հանդիպումներ կունենա ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և գիտական շրջանակների փորձագետների հետ: Այցը նախանշում է Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր ու զարգացող համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Դ-ր Ֆարկասն իր քննարկումներում անդրադարձ կկատարի երկու երկրների համար փոխշահավետ համագործակցության ոլորտներին, ինչպիսիք են՝ դաշնային ու խաղաղապահ գործողությունները, ուսուցումները Հայաստանի զինվորականների ու  Եվրոպական հրամանատարության ու Կանզասի ազգային գվարդիայի ուժերի մասնակցությամբ և տարածաշրջանային անվտանգությունը:

 Անկախ

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, բայց մառախուղ սպասվում է

մառախուղՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին  հայտնեցին, որ հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:Քամին հարավ-արևմտյան 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 20-21-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝
Դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:
Երևանի դեկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝• Օդի առավելագույն ջերմաստիճան   13.50C   (1969 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան       -13.00C  (1941 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան    0.20C

 

Քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրերով վերականգնվել է 76 շքապատշգամբ

պատշգամբԵրևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում ավարտվել են վթարային շքապատշգամբների հիմնանորոգման 2013 թվականի համար նախատեսված աշխատանքները:

Այս տարի առաջնահերթության կարգով ամբողջությամբ վերակառուցվել և ամրացվել է 35 շենքի 76 պատշգամբ: Դրանց մի մասը, նախապես մշակված նախագծի համաձայն, վերականգնվել է մետաղական կոնստրուկցիաներով, մի մասը՝ քարով:

Հիշեցնենք, որ շքապատշգամբները բնակիչների սեփականությունն են և դրանց հետ կապված յուրաքանչյուր, այդ թվում պատշգամբների խնդիրը, պետք է լուծի սեփականատերը և համատիրությունը: Սակայն, հաշվի առնելով բնակիչների անվտանգության ապահովումը, քաղաքապետի հանձնարարությամբ ծրագիրը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի ծրագրերի շրջանակում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ ծրագիրը  լինելու է շարունակական: 2014 թվականին նախատեսվում է վերականգնել ևս շուրջ 200 պատշգամբ:

 

 

«Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» վերաբերյալ քննարկում Թեհրանում

Ցեղասպանության կոնվենցիա, 65-ամյակ,ՄԱԿԴեկտեմբերի 15-ին Թեհրանի Հայ ակումբի սրահում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի («ՀՈՒՍԿ») համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի  ընդունած «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» 65-ամյակին նվիրված միջոցառում:

Աշխատանքային այցով Թեհրան ժամանած Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, իր գնահատանքի խոսքն ուղղելով միջոցառման կազմակերպման համար, նշեց. «Ցեղասպանությունը յուրաքանչյուր հայի ցավն է եւ Օսմանյան կայսրության տարիներին կատարված Հայոց Ցեղասպանության ճանաչումը պարտավորեցնող հանգամանք է մարդկության համար, որպեսզի նման ոճրագործություն այլեւս չկրկնվի»:

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը ողջույնի խոսք ուղղեց հրավիրյալներին եւ անդրադարձավ  կոնվենցիայի ընդունման անհրաժեշտությանն ու այդ խնդրում  իրավաբան Լեմկինի  անժխտելի դերին:    Դեսպանը նաեւ նշեց, որ Հայոց Ցեղասպանությունը  հիմնավոր փաստարկ է հանդիսացել Լեմկինի կողմից տվյալ  կոնվենցիայի մշակման գործում:

Այնուհետեւ օրվա բանախոս Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի քաղաքական բաժնի անդամ, իրավագետ Սեւան Պետրոսյանը համապարփակ ներկայացրեց Ցեղասպանության կոնվենցիայի նախապատմությունը եւ անդրադարձավ Լեմկինի կատարած աշխատանքին, ինչպես նաեւ խաղաղ եւ պատերազմական պայմաններում այդ եզրույթի կիրառելիությանը: Բանախոսն անդրադարձավ նաեւ կոնվենցիայի որոշ դրույթներին  եւ նշեց, որ, թեեւ կոնվենցիան հաստատվել է Հայոց Ցեղասպանությունից տարիներ անց, սակայն այն կարելի է կիրառել նաեւ Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու հարցում:

Միջոցառման ավարտին ներկաներին օրհնության խոսք  ուղղեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը: Թեմակալ առաջնորդը, անդրադառնալով կոնվենցիայի կարեւորությանը, ցավով նշեց  այն հանգամանքը, որ այդ կոնվենցիան ՄԱԿ-ի կողմից մարդու իրավունքների հարգման առումով կարեւորագույններից է, որը, սակայն, հաճախ չի կիրառվում, քանզի այսօր եւս աշխարհում ականատես ենք նմանօրինակ վայրագությունների:

Միջոցառմանը ներկա էին Իրանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ եւ դիվանագիտական կորպուսի անդամներ, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Բաղումյանը, Թեհրանի հայոց թեմի  Պատգամավորական ժողովի, Թեմական խորհրդի, Թեմակալ առաջնորդի փոխանորդ Տ. Մակար ծ. վարդապետ Աշգարյանը եւ «Ալիք» հաստատության ներկայացուցիչները:

Անկախ

Պայքարը շարունակվելու է,տեսանյութ

դեմ եմՀՀ սահմանադրական դատարանի շենքի առջև ավարտվեց «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության բողոքի երթը, որին մասնակցում էին հարյուրավոր քաղաքացիներ, խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների  (ՀՅԴ, Ժառանգություն, ԲՀԿ, ՀԱԿ) ներկայացուցիչներ:

Ցույցի մասնակիցները ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանին հանձնեցին խմբակցությունների դիմումն ու նախաձեռնության հայտարարությունը։

Հակոբյանը հայտնեց, որ այսօրվանից դիմումին ընթացք կտրվի: Սակայն ՍԴ-ն երբ որոշում կկայացվի, հստակ չէ:

Երիտասարդ ակտիվիստներն իրենց ելույթներում ներկայացրեցին նախաձեռնության հայտարարությունը, ըստ որի պարտադիր բաղադրիչի գործադրումը նախատեսող «Կուտակային կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքը  հակասում է ՀՀ Սահմանադրությանը, չի լուծում կենսաթոշակային համակարգի հիմնախնդիրները և առաջացնում է  սոցիալ-տնտեսական նոր մարտահրավերներ, խախտվում է սեփականության իրավունքը, կիրառվում է տարիքային և այլ բնույթի խտրականություն, խաթարվում է սերունդների համերաշխության սկզբունքը, նվազեցվում է ձեռք բերված սոցիալական պաշտպանության մակարդակը: Նշված բոլոր գործողություններն արգելված են Սահմանադրությամբ և այլն:

Մասնակիցներից մեկն իր ելույթում նշեց, որ օրեր առաջ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից թեմայի վերաբերյալ  կատարած դիտարկումը Սահմանադրական դատարանի վրա ճնշում գործադրելու փորձ է: Եիիտասարդները կոչ արեցին ՍԴ-ին չենթարկվել այդ ճնշմանը, չմոռանալ իրենց պարտականությունների և երդումների մասին և կայացնել արդար որոշում:

Ավարտելով բողոքի երթը՝ մասնակիցները խոստացան, որ պայքարը շարունակվելու է, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել Սահմանադրական իշխանություն, իսկ այս ակցիան այդ պայքարի հերթական քայլերից մեկն էր:

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ձյուն, մերկասառույցՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 13.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Կոտայքի մարզի Հրազդան-Ջրառատ և Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Լոռու մարզում Ալավերդի-Վանաձոր, Վայոց Ձորի մարզում Վայք-Զանգեր ավտոճանապարհներին (Սարավան գյուղի մոտ), Սյունիքի մարզում, բացի Մեղրի-Քաջարան ավտոճանապարհից, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014 թ. միջոցառումների ծրագիրը

10913_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի գործարար միջավայրի («Doing Business») բարելավման 2014 թ. միջոցառումների ծրագրին:

Մասնավորապես, քննարկվել են «Doing Business-2014» շրջանակում ըստ պետական կառավարման մարմինների նախատեսված միջոցառումները, որոնք հնարավորություն են տալու բարելավել բիզնես միջավայրը ՀՀ-ում: Փաստաթղթի առնչությամբ մանրամասներով և դիտողություններով են հանդես եկել պատասխանատու նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները՝ անդրադառնալով իրենց կառույցների մասով նախատեսված միջոցառումներին:
Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ևս մեկ անգամ համատեղ քննարկել հնչեցրած առաջարկությունները, որից հետո վերջնական լրամշակված փաստաթուղթը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

Անկախ

Ճանապարհային ոստիկանությունը 17.12.2013 թ. հրաժարվել է Ֆ. Մարտիրոսյանի նկատմամբ Վարչական դատարան ուղարկված հայցից

ճոՀամացանցում շրջանառվել է մի լրատվություն, որտեղ քաղաքացին իր դժգոհությունն է հայտնում ճանապարհային ոստիկանության գործունեության վերաբերյալ` նշելով, որ օրեր առաջ դատարանից ստացել է 150.000 դրամ տուգանքի  վճարման կարգադրություն, քանի որ իր կողմից  30.000 դրամ կազմող տուգանքը սահմանված ժամկետում չի վճարվել,  ինչի արդյունքում տուգանքի գումարը հնգապատկվել է, սակայն  պարզել է,  որ 09.07.2012 թ. իր կողմից Tandem Payments  տերմինալով վճարվել է  30.000 դրամ տուգանքը:
Հրապարակման կապակցությամբ  կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ  սահմանված առավելագույն արագությունը  70ւօ400 հաշվառման համարանիշի ավտոմոբիլով 23 կմ/ժ-ով գերազանցելու համար Ֆելիքս Մարտիրոսյանի նկատմամբ  19.06.2012 թ. կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին  թիվ 1200120023 որոշումը` 30.000 դրամ տուգանելու մասին:  11.07.2012 թ.  ՃՈ արտաբյուջետային 900013150058 հ/հ-ին  փոխանցվել է Ֆ. Մարտիրոսյանի  կողմից Tandem Payments  տերմինալով վճարված 30.000 դրամ  գումարը: Տուգանքի  վճարման ժամանակ վճարումն ընդունող կամ կատարող անձի կողմից  «Վճարման նպատակը» դաշտում որոշման համարը մուտքագրվել է  որոշակի թերությամբ՝ որոշման համարից հետո բացակայել է ազատ միջակայքը՝ բացատը, ինչի պատճառով  համակարգչային ծրագիրը  չի նույնականացրել  տվյալ որոշումը վճարման անդորրագրի հետ, և որոշման կատարման վարույթը չի համարվել ավարտված, ինչի արդյունքում` օրենքով սահմանված ժամկետն անցնելուց հետո տուգանքի հնգապատկված գումարը գանձելու պահանջով ճանապարհային ոստիկանության կողմից հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան:
Ճանապարհային ոստիկանությունը 17.12.2013 թ. հրաժարվել է Ֆ. Մարտիրոսյանի նկատմամբ Վարչական դատարան ուղարկված հայցից:
Ձեռնարկվել են միջոցառումներ հաճախակի հանդիպող նմանատիպ թերությունների վերացման ուղղությամբ, միաժամանակ` ճանապարհային ոստիկանության կողմից բազմիցս հայտարարվել է, որ նման խնդիրներ առաջանալու դեպքերում նպատակահարմար է դիմել ճանապարհային ոստիկանություն, որտեղ հրատապ կերպով  կլուծվեն առաջացած խնդիրները:
Ճանապարհային ոստիկանություն

 

Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության

Զենք-զինամթերքԴեկտեմբերի 16-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է հրավիրվել 1978 թ. ծնված Արթուր Օ.-ն, որը ներկայացրել է իրեն պատկանող «Ատմագա» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը, որի վրա առկա է եղել կառուցվածքային փոփոխություններ` նմանեցվելով մարտական հրազենի:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Կազան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո խուլիգանության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալությունԴեկտեմբերի 16-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Կազան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1992  թ. ծնված Վլադիմիր Զ.-ն, որը նոյեմբերի 25-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Կատարվում է քննություն:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում

ավտոպատահարներԴեկտեմբերի 16-ին, ժամը 10.00-ին, Երևանի Հերացու փողոցի թիվ 18 շենքի մոտ իրար են բախվել  «Կիա Ռիո», «Միցուբիշի Պաջեռո»  և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Կիա Ռիո»-ն բախվել է վերգետնյա անցումի պատնեշին:
Պատահարի հետևանքով «Կիա Ռիո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 23.00-ին, Երևանի Խանջյան և Չայկովսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շկոդա Ֆաբիա»   և «ԲՄՎ-525»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Շկոդա Ֆաբիա»-ի 2 ուղևորուհիները  մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 13.30-ին,  թիվ 73 երթուղու «ԳԱԶել-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը   Երևանի Այվազովսկու փողոցում  կտրուկ արգելակել է, ինչի  հետևանքով ուղևորուհին   նստած տեղից ընկել է հատակին, ստացել մարմնական վնասվածքներ և բուժօգնության  դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.00-ին,  «Վաուխհալլ»   մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, որը դեկտեմբերի 16-ին, ժամը 12.40-ին,  բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 00.30-ին, «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյանի պողոտայում բախվել  է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Երթ` ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների (ուղիղ միացում)

դեմ եմԱյժմ ընթանում է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաք-երթը: Մասնակիցները երթը մեկնարկել են Ազատության հրապարակից և քայլել դեպի ՍԴ` պահանջագիր հանձնելով ՍԴ-ին, որպեսզի վերջինս հակասահմանադրական ճանաչի «Կուտակային կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքի որոշ դրույթներ:

Հետևեք իրադարձություններին Ազատություն ռադիոկայանի ուղիղ միացմամբ:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանութունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության 7 դեպքից` 6-ը, յուրացման կամ վատնման 1 դեպքը բացահայտվել է: Բացահայտվել է գողության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Անկախ